23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Երեկ ՀՀ դե ֆակտո վարչապետը հերթական հարվածն է հասցրել Արցախի շուրջ բանակցային գործընթացին՝ կասկածի տակ դնելով ՌԴ միջնորդությունը

Երեկ ՀՀ դե ֆակտո վարչապետը հերթական հարվածն է հասցրել Արցախի շուրջ բանակցային գործընթացին՝ կասկածի տակ դնելով ՌԴ միջնորդությունը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե վերջինիս հայտարարությունն առ այն, որ Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ և ՌԴ դիրքորոշումները 100%-ով համապատասխանում են, Ռուսաստանին ուղղված ռևերանս էր։ Իրականում, այդ անզգույշ, կամ գուցե կանխամտածված հայտարարությունը Ադրբեջանի կողմից օգտագործվելու է՝ ՌԴ միջնորդական ջանքերը տապալելու և վերջինիս որպես ոչ անաչառ միջնորդ ներկայացնելու նպատակով։

Ուշագրավ է, որ այս հայտարարությունը անմիջապես լայն արձագանք գտավ ադրբեջանական մամուլում։ Եվ եթե ՀՀ դե ֆակտո վարչապետի նպատակն էր վիժեցնել ՌԴ միջնորդական առաքելությունը՝ բանակցային գործընթացը տեղափոխելով այլ, օրինակ Բրյուսելյան հարթակ, ապա այս հայտարարությունը լիովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։

Միաժամանակ ի սկզբանե հայտարարելով, որ Արցախի կարգավիճակի առկախումը հայկական կողմի համար ընդունելի տարբերակ է՝ վերջինս զգալիորեն նեղացնում է բանակցություններում մանևրելու շրջանակը։ Ի վերջո, ՀՀ համար վերջնանպատակ է ոչ թե Արցախի կարգավիճակի հարցի լուծման երկարաձգումը կամ առկախումը, այլ դրա հայանպաստ՝ Ադրբեջանի կազմից դուրս, հանգուցալուծումը։

Վերլուծաբան Դերենիկ Խաչատրյա

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ