04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցությունը

Մայիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման եւ անցկացման հետ կապված խնդիրներ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, հանրապետական զորակոչային հանձնաժողովի անդամները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, […]

Վարչապետն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Առողջապահության եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Արմեն Մուրադյանի եւ Արտեմ Ասատրյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Կոշ համայնք: Կառավարության ղեկավարը նախ եղել է համայնքի “Արմենակ եւ Աննա Թադեւոսյաններ” բժշկական կենտրոնում, որին կից իրականացվում է մշտական բժշկական վերահսկողություն՝ վերականգնողական ծառայություններ տրամադրելով հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հովիկ Աբրահամյանը շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված […]

՛՛Դուք դրանից վատ մի զգացեք՛՛

Ազգային ժողովում մայիսի ՛՛Կրթության մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատեց՝ անվճարության խնդիրն աղերս ունի երկու լուրջ խնդիրների հետ՝ ֆինանսական և իրավունքի բաղադրիչների: Անդրադառնալով ֆինանսական բաղադրիչին՝ Մանուկյանը նշեց. ամբողջ Եվրոպան, որ ընդունում է սա, փոխարինում է վճարողին երեք սուբյեկտներով: ՛՛Ադրբեջանի օրինակը բերեմ. կրթության հարկի մասին շատ հետաքրքիր […]

՛՛Հրաշալի է ոչ միայն քառյակը՛՛

Երբ Ազգային ժողովում քննարկվում էր ՛՛Հանրակրթության մասին՛՛ և ՛՛Գիտության՛՛ մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, դիմելով հիմնական զեկուցող, ԿԳՆ Արմեն Աշոտյանին, ասաց. ՛՛Հրաշալի է ոչ միայն քառյակը, այլև Ձեր բերած նախագիծը՛՛:  ՛՛Ճիշտ եք՛՛,-համաձայնեց Աշոտյանը: 

Ազգային ժողովը վարչապետից նամակ է ստացել

Ազգային ժողովը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացել է գրություն, որով առաջարկվում է Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 12-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի օրակարգից հանել մայիսի 16-ի ժամը 18 : 00 դրությամբ չընդգրկված հարցերը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ գրությանը հետևելով՝ խորհրդարանը ժամը 18:00 –ին իր աշխատանքները կավարտի:

Կավելանա՞ն կոռուպցիոն ռիսկերը

”Կրթության մասին” և ”Հանրակրթության մասին” ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքների նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարցրեց, որ եթե նախագիծը պարտադրում է 12-ամյա կրթություն, արդյոք ապահովո՞ւմ է նաև գյուղական համայնքներում համապատասխան պայմաններ։ ՛՛Այն գյուղերը, որ ավագ դպրոցներ չկան և դուք պարտադրելու եք պարտադիր 12-ամյա կրթություն, […]

Տղամարդը ցանկանում է ամուսնանալ իր նոթբուքի հետ

Սերն ինչին ասես` կպչում է: Սակայն զգացմունքն առավել դաժան է վարվել Ֆլորիդայի բնակիչ Մարկ Սեվյեի հետ: Նա որոշել է ամուսնանալ իր նոթբուքի հետ: Նա դատարան է դիմել` պահանջելով օրինականորեն թույլատրել իրեն ամուսնանալ իր նոթբուքի հետ: “Ժամանակի հետ հասկացա, որ իմ նոթբուքի հետ սեռական կյանքն ավելի լավն է, քան կանանց հետ: Ես սիրահարվեցի իմ նոթբուքի հետ”,- […]

Լեւոն Հայրապետյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ/վիդեո/

Չեխական ”Պրիբրամի” եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը մասնակցել է Չեխիայի երիտասարդական առաջնության հանդիպմանը ”Դուկլայի” դեմ։ ”Պրիբրամը” հաղթել է 5-0 հաշվով: Լեւոն Հայրապետյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

“Միջազգային բակալավրիատը”` ազգային համակարգի բաղադրիչ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է “Միջազգային բակալավրիատ” կազմակերպության Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի զարգացման և ճանաչման պատասխանատու Ակե Սորմանին, ով Հայաստանում է`  մասնակցելու Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում “Միջազգային բակալավրիատ” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ