18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

“Ծառուկյանը Ծառուկյանն է, Քոչարյանը` Քոչարյանը, կալբասնոցի քառյակի մասին էլ գիտեք բոլորդ”

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Սթիվ Ջոբսը 1984թ. երբ ստեղծեց իր առաջին փոքրածավալ սարքը և պետք է տաներ ցուցադրության, այն տեղափոխեց պարկով: Նա այդ ցուցադրությունը վերածեց շոուի…Երբ նա պարկից հանեց սարքը ապա լսվեց համակարգչի խոսքը. “Բարև, ես Մաքինդոշն եմ, ինչ լավ է դուրս եկա այս պարկից…”:Ես այս պատմությունը հիշեցի “հրաշալի […]

Արոնյան.”Կամ խաղային դիրք, կամ ֆուտբոլ”

Հայազգի գրոմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հասարակածը հատեց Անանդի հետ հավասար միավորներով` 4.5: 7-րդ տուրում նա կարեւորագույն միավոր հավաքեց Կարյակինի դեմ պարտիայում: ”Աշխատում եմ խաղալ` չմտածելով մրցաշարային դասավորության մասին: Կենտրոնանում եմ պարտիայի, խաղի որակի վրա: Ինձ շատ է դուր գալիս խաղալ աշխարհի ուժեղագույն շախմատիստների դեմ: Եթե ստացվում են պարտիայի վերաբերյալ ծրագրերը, ապա հետաքրքիր […]

ԵԱՀԿ-ն Ուկրաինա դիտորդների առաքելություն է ուղարկում

ԵԱՀԿ-ն Ուկրաինայում հատուկ դիտորդական առաքելություն կտեղակայի: Դիտորդները մեկ օրվա ընթացքում ժամանեն Ուկրաինա, տեղեկացնում է BBC-ն: Դիտորդների գրասենյակները կաշխատեն ուկրաինական 10 խոշոր քաղաքներում, նախնական դիտորդների թիվը կկազմի 100 հոգի: Ղրիմ դիտորդները չեն պատրաստվում մեկնել:

Արցախում գումարվում է ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը

Այսօր, Ստեփանակերտում իր աշխատանքներն սկսեց ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման եւ Արցախյան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականներըեւ թուրք-ադրբեջանական հակահայարշավի դեմ պայքարի ծրագրերը։ ՀՅԴ Բյուրոյի հրավերով եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հյուրընկալությամբ գումարվող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ բոլոր՝ տասներկու Կենտրոնական կոմիտերների, Հայաստանի Գերագույն մարմնի եւ կազմակերպական այլ շրջանների ներկայացուցիչներ ու […]

Այդպես միայն հեքիաթներում է լինում

‘’Ես վերջին 20 տարվա ընթացքում տեսել եմ 1000-ից ավելի հանրահավաքներ, հաստատ որ 1001 ը լինի, դրանից չի փոխվելու ինչ-որ բան, որովհետև հանրահավաքներով ինչոր բան փոխելու ժամանակները վաղուց անցել են’’,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով այսօրվա հանրահավաքից ակնկալիքների մասին, ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, որ այս և նման այլ հանրահավաքները կարող […]

Պոլիտեխնիկի դեպքից հետո ռեկտորները խուճապի են մատնվել. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ոչ կոռեկտ է համարում իր նախորդի` Արա Ավետիսյանի կատարած չարաշահումները: “Նա հավաստիացրել է, որ Արա Ավետիսյանից հետո պաշտոնավարելու որևէ խնդիր չի ունենա: Հիշեցնենք, որ ութ ամիս շարունակ Պոլիտեխնիկի աշխատակազմը պայքարում էր Արա Ավետիսյանի դեմ, և մարտի 18-ին տոնեցին երկար սպասված հաղթանակը: Նկատենք, […]

Ոսկու շուկայում տաղավարները թանկանում են. կրճատումներ կան. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով` Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը վերջերս շուկայում գործող մի քանի ոսկերչական արհեստանոցների տնօրենների հետ պայմանագիր է կնքել, ըստ որի՝ նրանք ապրիլի 1-ից պետք է վճարեն տաղավարների 60-100 տոկոսով ավելացված վարձը: “Մյուս մասի հետ շուկայի տնօրինությունը, պայմանագիր կկնքի ապրիլի 20-ից հետո, որպեսզի նրանք էլ մայիսի 1-ից սկսեն վճարել: Հիշեցնենք, […]

Կառավարությունը 30 մլն դրամ արժողությամբ 3 մեքենա է գնելու. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ Կառավարությունն այս տարի նախաձեռնել է միանգամից երեք ավտոմեքենա գնել։ “”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմը 2014թ. գնելու է սեդան թափքով մեքենա՝ ընդհանուրը 30 մլն դրամ արժողության։  Բացի այդ, կառավարությունը մեծ գումար է տրամադրելու ավտոմեքենաների վերանորոգման ու շահագործման ծախսերի համար”,– գրում է թերթը։  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Պատգամավորը կրակե՞լ է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների, մոտ մեկ շաբաթ առաջ Հրազդան քաղաքում գտնվող “ՎԵՎ” սուպերմարկետի տիրոջ որդիների և ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանի ընկերոջ միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ “Այնուհետև վիճաբանությանը մասնակցել է նաև Դավիթ Քոչարյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, կրակոցներ է արձակել, այդ նույն տեղեկությունների համաձայն՝ վիրավորներ չկան։  Հրազդանում խոսում են նաև, որ միջադեպից […]

Մեկ միլիոնը` Հենրիխ Մխիթարյանին

Դորտմունդի ”Բորուսիայի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջի հավանողների թիվն անցել է 1 միլիոնը: Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել օգտատերերին.”1 Million Thanks to all my friends!!! Danke! Շատ շնորհակալ եմ”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ