Մուրադյանը ընտրվեց
19 կողմով, 1 դեմով ու 1 անվավերով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց պաշտոնակատար Դավիթ Մուրադյանը: Ի դեպ նա, առաջադրված միակ թեկնածուն էր:
19 կողմով, 1 դեմով ու 1 անվավերով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց պաշտոնակատար Դավիթ Մուրադյանը: Ի դեպ նա, առաջադրված միակ թեկնածուն էր:
Ազգային ժողովի “Հանրապետական” խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը գտնում է, որ խորհրդային տարիների քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի կենսագրության հարցում այսօր եթե անգամ պատմությունն է դիտարկվում, հակասություն կա, իսկ Երևանում նրա արձանի տեղադրման մասով պատգամավորը կարծում է, որ Երևանի քաղաքապետարանը հենց այնպես որոշում չէր կայացնի, եթե ինչ-որ հիմք չունենար: “Իմ կարծիքով՝ Անաստաս Միկոյանը պակաս կարևոր գործիչ չի […]
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը որոշել է հրաժարվել թագավորական գահից: Այս մասին հայտնում է Итар-Тасс-ը: Գահից հրաժարման մասին հայտարարել է երկրի վարչապետը: Այդ կերպ Խուան Կառլոսը գահը կփոխանցի իր որդուն` արքայազն Ֆելիպեին:
” ”Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը” թիվ մեկ հարկ վճարողն է 2013 թվականի արդյունքներին, այն մեզ համար միայն հարկ վճարող չէ, ավելին է, քան հարկ վճարողը՛՛,-այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Նա նշեց, որ այս կոմբինատի հետ գործնական լավ հարաբերությունների մեջ են, որովհետև իրենք աշխատատեղ են ապահովում: ՛՛Սա հենց […]
2013 թվականի բյուջեի եկամուտների մեծ մասն ապահովել են խոշոր հարկ վճարողները, նրանք սպասարկվում են հատուկ տեսչության կողմից, որ կոչվում է խոշոր հարկ վճարողների տեսչություն: Նախորդ տարի այնտեղ հաշվարկված է եղել 472 հարկ վճարող: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Նա հայտնեց նաև, որ այդ հարկատուների կողմից ապահովվել է ամբողջ եկամուտների մոտ […]
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի առաջատար շախմատիստների դասակարգման հերթական աղյուսակը: Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2815 գործակցով երկրորդն է: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն է` 2881 միավոր: Լավագույն 100 շախմատիստների թվում ընդգրկվել են նաև 69-րդ հորիզոնականում գտնվող Սերգեյ Մովսիսյանը` 2672, և 77-րդ հորիզոնականում գտնվող Վլադիմիր Հակոբյանը` 2667։
“Սա մի օր է, երբ մենք եւս մեկ անգամ պարտավոր ենք վերաիմաստավորել մեր վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Մենք պարտավոր ենք մտածել, հասկանալ՝ արդյոք մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները ունենան ապահով հայրենիք, մեր երեխաներն ապրեն խաղաղ երկնքի տակ եւ ունենան երջանիկ մանկություն”,-“Աբովյան” քրեակատարողական հիմնարկում երեկ՝ հունիսի 1-ին ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա մասնակցեց […]
ՏՄՊՊՀ-ն 2013 թվականին բազմաթիվ ոլորտային ուսումնասիրություններ է իրականացրել՝ և դեղերի ներմուծման ու իրացման ոլորտում, և երկաթուղային տրանսպորտի, և ընդհանրապես միջմարզային տրանսպորտի, անբարեխիղճ մրցակցության ոլորտում, գովազդի բնագավառում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Հարցին՝ մեղադրանք չէր Շաբոյանի դեմ այն, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոստովանել է, որ պատրաստ […]
Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան ժամկետից շուտ թողել է իր պաշտոնը: Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբան: Երեկ իր հրաժարականի մասին հայտարարել էր Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Նա հայտնել էր, որ այդպիսի որոշում է ընդունել երկրում կայունության պահպանման համար: Աբխազիայում քաղաքական ճգնաժամ էր սկսվել մայիսի 27-ից, երբ ընդդիմությունը մի քանի հազարանոց ցույց անցկացրեց […]
Ազգային ժողովում իր հերթական նիստն է անում ԱԺ ոչ իշխանական քառյակը: Հանդիպմանը ներկա են ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը և ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Լրագրողների հարցին, թե օրակարգում ինչ հարցեր կան, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չմանրամասնեց`նշելով, որ օրակարգը […]
























