24 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Օդն ազատականացվա՞ծ է արդեն

 Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեց՝ որքան գումար է ծախսվել օդի ազատականացման համար: ՛՛Ես ուրախ եմ, որ իշխանություններն անընդհատ ասում են օդի ազատականացում, այդտեղից բխում է, որ նախկինում օդը ազատականացված չէր: Որքա՞ն է ծախսվել օդի ազատականացման համար, և արդյոք համարու՞մ եք, որ օդն ազատականացված […]

Նազարբաեւի ասածը պետք է ընդունել Ղազախստանի համատեքստում, ոչ թե Ղարաբաղի

“Ինչ-որ մեկը մտածում էր, որ Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղի հե՞տ անդամակցի Մաքսային միությանը կամ որեւէ այլ միությա՞ն”,-նման հարց բարձացրեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Աստանայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Հայաստանի համար տհաճ հայտարարություն արեց եւ ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը: Քղաքագետի խոսքով, Երեւանում այդ թեմայով տեղի ունեցող քննարկումներն […]

Արաս Օզբիլիսը և Կառլեն Մկրտչյանը չեն մասնակցի Գերմանիայի դեմ խաղին

Հունիսի 6–ին Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներ չեն մասնակցի այդ հանդիպմանը: Ալժիր-Հայաստան խաղում վնասվածք ստացած Արաս Օզբիլիսը մեկնելու է Հոլանդիա, որտեղ կենթարկվի բուժզննման: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե որքանով է լուրջ Օզբիլիսի վնասվածքը: Գերմանիա-Հայաստան հանդիպմանը չի մասնակցի նաև Կառլեն Մկրտչյանը, […]

Կարեն Ճշմարիտյանի համար էլ էր տհաճ

՛՛Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չի այսօր կազմում՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ խոսելով Աստանում հնչած հայտարարություններից: Հարցին՝ առանց ԼՂՀ-ի մտնելու ենք Մաքսային միություն, նախարարն արձագանքեց. ՛՛Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել։ Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցա՞խի հետ միասին, մենք ԱՊՀ […]

Պետք է մեկ-մեկ հայելու մեջ հետ նայել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պագամավոր Միքայել Մելքումյանն այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի քննարկման ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին ասաց, որ արդյունաբերության զարգացման հիմնմադրամին այս տարի 569 մլն դրամ է նախատեսված: Ապա նա հարցրեց արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության իրագործման համար ինչ միջոցառումներ է անում նախարարությունը: Նախարարը պատասխանեց, որ մասնակցում են միջազգային ցուցահանդեսների, միջազգային սերտիֆիկացման, դասընթացների: […]

Հանրապետականն ունի 47000 երիտասարդ. ՀՀԿ ԵԿ հավաքում վերլուծեցին կուսակցական վիճակագրությունը

“Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացված է ՀՀ բոլոր համայնքներում։ Հայաստանում որևէ այլ կուսակցություն չունի նման ներկայացվածություն, թե՜ հորիզոնական, թե՜ ուղղահայաց կապեր ապահովող կառույցներ։ 30093 ՀՀԿ-ական 18-30 տարիքային խմբում է, կուսակցության 16818 անդամ 30-35 տարեկան է”,- մայիսի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) հավաքի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ […]

Անաստաս Միկոյանը վիրավորել է Նարեկ Սարգսյանին

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մանուկ հասակում տեսել է Անաստաս Միկոյանին: ՛՛Դպրոցական տարիքում մեզ տարան, ինքը օդանավով պիտի գար, ու նա եկավ ու չմոտեցավ մեզ՝ անվտանգությունից ելնելով, ու մանկական վիրավորվածության զգացում ունեմ վեցերորդ դասարանից մինչև հիմա՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Նախարարը զերծ մնաց պատմական գնահատական տալուց Միկոյանի կերպարին, միայն նշեց. ՛՛Մի քանի ամիս […]

Արաս Օզբիլիսը կարող է երկար ժամանակ չխաղալ

Ալժիր-Հայաստան (3-1) ընկերական հանդիպման 27-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Чемпионат-ը հաղորդմամբ, կասկած կա, որ նրա մոտ կարող է հայտնաբերվել խաչաձև կապանքների պատռվածք: Օզբիլիսը դեռ պետք է բուժզննում անցնի: Նշենք, որ նման վնասվածքի դեպքում ապաքինումը պահանջում է նվազագույնը 6 ամիս:

Ուկրաինացիները ոտնատակ են տվել նոր նախագահի ուղարկած քաղցրավենիքը/վիդեո/

Դոնեցկի կենտրոնում 400 ցուցարարներ ոտնակոխ են արել Roshen գործարանի արտադրած կոնֆետները: Քաղցրավենիքները բերվել էին երեխաներին բաժանելու համար, սակայն երբ հավաքվածները տեսել են արտադրողի անունը, նրանք որոշել են ”օգտագործել” այն այլ կերպ: Ցուցարարները լցրել են կոնֆետները գետնին և սկսել ոտնակոխ անել դրանք: Այդ կերպ նրանք իրենց դժգոհությունն են հայտնել Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ով հանդիսանում […]

Մոր եւ տատի պատճառով երկու տարեկան երեխան կմնա միայնակ. նախարարի խորհուրդը /ֆոտո, վիդեո/

“Ես դատապարտյալ եմ, աղջիկս՝ կասկածյալ”,-այսպես պատասխանեց “Աբովյան” քրեակատարողական հիմնարկ այցելած ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին երկու տարեկան Էրիկ Ներսիսյանի տատը, երբ նախարարը հետաքրքրվեց նկարակալի թղթի վրա խզբզող տղայով: Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը նախարարը կալանավայրում էր: Նախարարը տատիկից՝ տկին Լուսինեից հետաքրքվեց, թե ինչպես է անցնում առօրյան: “Ուշադրություն զգում ենք, անուշադրության չենք մատնվել”,-ասաց նա նախարարին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված