06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է համայնքների գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին՝ ծանոթացել նրանց հուզող խնդիրներին և պատասխանել հետաքրքրող տարբեր հարցերի:             Դիմելով գյուղացիներին՝ վարչապետը նշել է, որ ոլորտը զարգացնելու համար կառավարությունը գյուղատնտեսությունը սահմանել է գերակա ուղղություն: «Մենք […]

”Հուսով եմ` հաջորդ մրցաշրջանում ավելի լավ կխաղամ”.Մխիթարյան

Բունդեսլիգայի 33-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” 3:2 հաշվով հաղթել էր ”Հոֆենհայմին”: Դորտմունցիներից գոլի հեղինակ էր դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ”Սա գլխով իմ առաջին գոլն էր ”Բորուսիայում”: Այդ պահին պարտավոր էի հարվածել գլխով: Խաղային նոր դիրքում ստանում եմ ավելի շատ ազատ տարածություն: Մրցաշրջանի սկզբում շատ բան չէր ստացվում: Հուսով եմ՝ գալիք մրցաշրջանում կխաղամ ավելի լավ”, […]

Մեկնարկել է թեկնածուների առաջադրումը

Երեկվանից՝ մայիսի 4-ից սկսվել է հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող թեկնածուների առաջադրումը: Նրանք համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 9-ը, ժամը 18.00-ն: Թեկնածուների գրանցումը կկատարվի մինչեւ մայիսի 14-ը: Նախընտրական քարոզարշավը սկսվելու է մայիսի 21-ից […]

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում նայել. Օդեսայի ողբերգության դաժան կադրերը հայտնվել են համացանցում /վիդեո 18+/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է Օդեսայի պրոֆմիությունների տան հրդեհը, որի արդյունքում 46 հոգի է մահացել, գրում է Lifenews-ը: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին, Օդեսայում բախումների արդյունքում այրվել էր պրոֆմիությունների շենքը, որտեղ հավաքված էին ցուցարարները: Հրդեհի արդյունքում 46 հոգի է մահացել, 200 հոգի վնասվածներ են ստացել:    

Վարդան Մինասյանը տուգանվել է 150 հազար տենգեով

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով 2 շաբաթ առաջ գլխավորեց ղազախական ”Տոբոլը”, տուգանվել է կարգապահական կոմիտեի կողմից: Sports.kz-ն հայտնում է, որ Ղազախստանի առաջնության 9-րդ տուրի ”Իրտիշի” դեմ խաղի ժամանակ տեխնիկական գոտուց դուրս գալու համար Մինասյանը տուգանվել է 150 000 տենգեով: Հիշեցնենք, որ Մինասյանի գլխավորությամբ ”Տոբոլը” տարել է 2 հաղթանակ:

”Ատմազկեք” կառավարության ծրագրին կողմ քվեարկողների համար

Ուզում եմ հեշտացնեմ մի քանի օր հետո կառավարության ծրագրին կողմ քվեարկողների գործը` հուշելով ”ատմազկեքի” մի քանի տարբերակներ. Տարբերակ 1-ինՆոր կառավարությունը ներկայացրած ծրագիրը ամբողջովին համահունչ է մեր կուսակցության ծրագրի հետ։ Տարբերակ 2-րդՄենք ժամանակ ենք տալիս նոր կառավարությանը, որպեսզի ժողովրդին հանի այս ծանր իրավիճակիցՏարբերակ 3-րդՔանի որ այս կարճ ժամանակահատվածում նոր կառավարությունն արդեն հասցրել է իրեն լավ կողմերով դրսևորել, […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Իրան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Զավադ Զարիֆի հրավերով,  մայիսի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան։ Այցելության ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Իրանի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացացուչների հետ։

Արթուր Աբրահամի մրցակցի մարզիչը վիրավորում է ռուս մրցավարին/վիդեո/

Sportbox.ru-ն ներկայացրել է տեսանյութ, որում չեռնոգորցի բռնցքամարտիկ Նիկոլա Սեկլոցայի մարզիչ Միլովոյե Բասիչը պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի դեմ մենամարտից հետո իր դժգոհությունն է հայտնում ռուս մրցավար Վիկտոր Պանինին, ով առավելություն էր տվել Աբրահամին` 119-110 միավորներով: Ռինգում եւ ռինգի մոտ գտնվող չեռնոգորիցիները վիրավորական խոսքեր են ուղղել Պանինին: Նրանք բղավել են.”Դու […]

Սյունիքի մարզպետն ու ԱՄՆ դեսպանը քանթրի պարեցին /ֆոտո/

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը շաբաթ օրը՝ մայիսի 3-ին Տաթեւում մասանկցելով “Ոչխարի խուզում” փառատոնին՝ այցելեց մարզկենտրոն Կապան: Նա առաջինը եղավ Կապանի քաղաքապետարանում, որտեղ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ներկայացրեց “Քաունթերփարթ ինթերնեյշնլ” միջազգային կազմակերպության հետ համատեղ ներդրված քաղաքացիների սպասարկման “Մեկ պատուհան”-ին: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ դեսպանը մասնակցեց Կապանի մանկական զբոսայգում կազմակերպված համերգին: Վահե Հակոբյանը […]

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում՝  Մայիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 7-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:    […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ