11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ի՞նչու է կաթողիկոսը ծառայությունից հեռացրել սարկավագին /վիդեո/

Սայաթ-Նովա 10 շենքի հարևանությամբ գտնվող կաթսայատունը առանց բնակիչների տեղեկության վաճառվել է դեռևս մեկ տարի առաջ: Կաթսայատան տեղում արդեն կառուցվում է բազմահարկ, բազմաֆունկցիոնալ շենքը, որը արդեն հասցրել է բազմաթիվ անհարմարություններ պատճառել հարակից 5 շենքերի բնակիչներին:

Պաշտպան կանգնելով իր բակին “Սասուն ” ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը բազմաթիվ նամակներ հղեց, ՀՀ գլխավոր դատախազին,  Ամենայն հայոց կաթողիկոսին, ՀՀ  նախագահին և այլոց:

Մեզ հասած տեղեկատվության համաձայն Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ով արդեն 25 տարի ծառայում է հայ առաքելական եկեղեցուն ուղարկվել է արձակուրդ և նրա հետ առնչվող հավատացյալները ցանկանում են հասկանալ ինչո՞ւ…

Այս հարցի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հետ.

“Ես ինքս էլ չեմ հասկանում ինչ է կատարվում: Այդ հարցով խնդրում եմ դիմեք Ամենայն հայոց Հայրապետին”,-ասաց Անդրանիկ սարկավագը և հավելեց, որ ինքը առողջական որևէ խնդիր չունի և ամեն վարկյան պատրաստ է նորից ծառայել եկեղեցուն:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ