16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Անձեռոցիկի փոխարեն՝ լվացվել զուգարանում

“1500 դրամ եւ անսահմանափակ քանակությամբ խեցգետին”, “2000 դրամով հավի կրծքամիս կամ թեւիկներ՝ ինչքան ուզեք”, “Դիտեք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ սառը գարեջրով եւ տաք խեցգետինով”՝ այս եւ նմանատիպ ակցիաների հրավերներ ամեն օր կարող ենք հանդիպել գովազդներում, սոցկայքերում: 

Երեկ Henaran.am-ի խմբագրակազմն էլ որոշեց օրվա հագեցած լրահոսից հետո հանգստանալ: Գայթակղվեցինք  փաբերից մեկի գովազդով՝ նախընտրելով  գարեջուր խմել եւ ճաշակել անսափմանափակ քանակությամբ խեցգետին:

Մեծ էր զարմանքը,  երբ սիրունատես մատուցողուհուն խնդրեցինք թաց անձեռոցիկ տալ: Վերջինս ժպտալով ասաց.”Գիտեք չունենք, կարող եք լվացվել օճառով ու տաք ջրով՝ զուգարանում”:

Ստիպված էինք մոտակա խանութից անձեռոցիկներ գնել ու մենք էլ մեր հերթին ակցիա անել՝ բաժանելով այլ հաճախորդներին:

Կարծում ենք տվյալ ակումբի տնօրինության համար դժվար չէր 200-300 դրամ ավել ծախսել եւ ունենալ անհրաժեշտ անձեռոցիկները:

Հաստատ դրանից ակումբը “տակ” չէր տա:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ