15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Անհրաժեշտությունը չկա

Քառյակի առաջնորդների հանդիպում առաջիկայում նախատեսված չէ: Այս մասին այսօր քառյակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: ՛՛Առայժմ դրա անհրաժեշտությունը չենք դիտում, բայց երբ անհրաժեշտ լինի, այդ հանդիպումը կլինի՛՛,-նշեց նա: Հարցին, թե ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում է, Հակոբյանը պատասխանեց. ՛՛Առաջիկայում կլինի՛՛:  

Ֆիլիպ Կիրկորովը խայտառակվել է հանդիսատեսի առջև/վիդեո/

Մոսկվայում կայացած Ru.tv-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ բոլոր երգերն առաջին անգամ պետք է կատարվեին կենդանի ձայնով: Սակայն Ֆիլիպ Կիրկորովի ելույթի ժամանակ հանդիսատեսներն ակնհայտորեն նկատել են, որ երգիչն ուղղակի ”բացում-փակում է” բերանը: Որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Ռուսաստանում հայտնի երգիչն ուղղակի չգիտի երգի բառերը:

Միկոյանը ստալինյան գործիչ էր. Լեհաստանի դեսպան/վիդեո/

Լեհ ժողովրդի համար ինչպիսի՞ մարդ է համարվել հայ ազգի խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանը: Ինչպիսի՞ դեր է խաղացել նա Լեհաստանի կյանքում: “Ես կարծում եմ,  որ Ձեր սերնդակիցների շրջանում Միկոյանի անունը ոչ մի բան չի ասում, իսկ նախորդ սերնդի երիտասարդների մոտ նա դիտվում է, ոպես ստալինյան գործիչներից մեկը”,-ասաց դեսպանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

”Ղազախստանում տաղանդավոր երիտասարդներն ավելի շատ են, քան Հայաստանում”. Մինասյան

Sports.kz-ն ներկայացրել է ”Տոբոլի” գլխավոր մարզիչՎարդան Մինասյանը խոսքը Ղազախստանի առաջնության 15-րդ տուրի ”Կայսարի” դեմ հանդիպումից (0-0) հետո: -Ոչ ոքին արդարացի էր: Երկու թիմերն էլ շանսեր ունեին գոլ խփելու: ”Կայսարը” ուժեղ ակումբ է, սակայն մենք էլ փոքր քայլերով շարժվում ենք առաջ:  -Ի՞նչ կասեք Հայաստանի և Ղազախստանի առաջնությունների տարբերության մասին: Ո՞ր երկրի առաջնությունն է մակարդակով ավելի բարձր: […]

Ինչու են փակվում ու բացվում ձեռնարկությունները Հայաստանում

Այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ի պատասխան Գագիկ Մինասյանի հարցին, թե ինչով է պայմանավորված մի քանի հազար փոքր ու միջին ձեռնարկությունների փակվելը, Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ կոնկրետ թվեր չունի: Նա նշեց, սակայն, որ որքան փակվել են, այնքան էլ բացվել են:   Ալավերդյանն ասաց, որ շրջանառության հարկը գանձելիս այս ձեռնարկությունների նկատմամբ նեղ վարչարարություն […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սյունիքում էր /ֆոտո/

Մայիսի 31-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Տաթեւի վանական համալիրում հյուրընկալեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի եւ հայտնի ձեռներեց եւ բարերար, IDeA հիմնադրամի խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի գլխավորած պատվիրակություններին: Հյուրերը շրջեցին ճոպանուղու Հալիձորի եւ Տաթեւի կայանների հարակից տարածքներում, այնուհետեւ այցելեցին վանական համալիր, Ձիթհան, Ս. Պողոս Պետրոս եկեղեցի, ունկնդրեցին վանական երգչախմբի ելույթը: Հանդիպման նպատակն էր Սյունիքի մարզպետի հետ […]

Հանրահավաքը կրկին հետաձգվում է. հիմա էլ աշուն

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական քառյակի հերթական նիստը, որ տևեց չորս ժամ: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության նախագահ Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ իրենք համաձայնության են եկել ու միասնական հայտարարություն են կազմել, որ բաղկացած է 12 կետից: Հայտարարության տեքստը, Հակոբյանի խոսքով, հիմնականում պատրաստ է, մի քանի ճշտումներ պետք է արվեն, և առաջիկա […]

“Օրինաց երկիր” կուսակցությունը հայտարարում է

Հիմք ընդունելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործումը, կարեւորելով երկրում ընտրական համակարգի զարգացման հրամայականը՝ “Օրինաց երկիր” կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու նպատակով կոնսուլտացիաներ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ներգրավելով նաեւ շահագրգիռ տեղական եւ միջազգային կազմակերպություններին՝ նպատակ հետապնդելով ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական բարեփոխումներ: 100 […]

Հացի թանկացումից

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն, այսօր Ազգային ժողովում անդրադառնալով հացամթերքի շուկայում հնարավոր թանկացումներին, տեղեկացրեց, որ իրենք հացամթերք արտադրողների հետ հանդիպում են ունեցել, ներկայացրել նրանց հիմնախնդիրը՝ գների ոչ ճիշտ ներկայացնելը և ցուցանիշների համատարած թերհայտարարագրումը: ՛՛Եթե հավատալու լինենք, նրանք, խոշոր գործարան լինելով, օգտագործում են փոքրիկ արտադրամասի չափ՝ 3 – 4 – 5 պարկ ալյուր, մենք հասնելու ենք նրան, […]

Նախարարությունը կարեւորում է նոտարական համակարգում ներքին մոնիթորինգի անցկացումը

Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը կառավարության օրակարգային խնդիրներից է: “Հանրային վերահսկողության եւ թափանցիկության ապահովում” ծրագրի շրջանակում նոտարական գրասենյակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ այս մասին է հայտարարել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը:  Նրա խոսքով՝ նոտարական համակարգը պետք է ունենա գործիքներ ինքնավերլուծության ու ինքնագնահատման համար:  “Նման համակարգերի համար ներքին մոնիթորինգի առկայությունը շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված