15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

ՖԻԴԵ-ի դասակարգմամբ Լևոն Արոնյանը երկրորդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի առաջատար շախմատիստների դասակարգման հերթական աղյուսակը: Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2815 գործակցով երկրորդն է: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն է` 2881 միավոր: Լավագույն 100 շախմատիստների թվում ընդգրկվել են նաև 69-րդ հորիզոնականում գտնվող Սերգեյ Մովսիսյանը` 2672, և 77-րդ հորիզոնականում գտնվող Վլադիմիր Հակոբյանը` 2667։

Էս ինչպես, ոնց անցան օրերը դպրոցական. վերջին զանգը կալանավայրում /ֆոտո, վիդեո/

 “Սա մի օր է, երբ մենք եւս մեկ անգամ պարտավոր ենք վերաիմաստավորել մեր վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Մենք պարտավոր ենք մտածել, հասկանալ՝ արդյոք մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները ունենան ապահով հայրենիք, մեր երեխաներն ապրեն խաղաղ երկնքի տակ եւ ունենան երջանիկ մանկություն”,-“Աբովյան” քրեակատարողական հիմնարկում երեկ՝ հունիսի 1-ին ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա մասնակցեց […]

Սամվել Ալեքսանյանի հայտարարությունը՝ Շաբոյա՞նի դեմ

ՏՄՊՊՀ-ն 2013 թվականին բազմաթիվ ոլորտային ուսումնասիրություններ է իրականացրել՝ և դեղերի ներմուծման ու իրացման ոլորտում, և երկաթուղային տրանսպորտի, և ընդհանրապես միջմարզային տրանսպորտի, անբարեխիղճ մրցակցության ոլորտում, գովազդի բնագավառում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:   Հարցին՝ մեղադրանք չէր Շաբոյանի դեմ այն, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոստովանել է, որ պատրաստ […]

Աբխազիայի նախագահը և վարչապետը հրաժարական են տվել

Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան ժամկետից շուտ թողել է իր պաշտոնը: Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբան: Երեկ իր հրաժարականի մասին հայտարարել էր Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Նա հայտնել էր, որ այդպիսի որոշում է ընդունել երկրում կայունության պահպանման համար: Աբխազիայում քաղաքական ճգնաժամ էր սկսվել մայիսի 27-ից, երբ ընդդիմությունը մի քանի հազարանոց ցույց անցկացրեց […]

Քառյակը նիստ է անում. Կառավարությանը կներկայացնեն նոր առաջարկներ

Ազգային ժողովում իր հերթական նիստն է անում ԱԺ ոչ իշխանական քառյակը: Հանդիպմանը ներկա են ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը և ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Լրագրողների հարցին, թե օրակարգում ինչ հարցեր կան, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չմանրամասնեց`նշելով, որ օրակարգը […]

Սյուզի Կենտիկյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին/վիդեո/

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը մրցեց Հարավ Կորեան ներկայացնող Դան Բի Կիմի դեմ։ 9-րդ ռաունդում Սյուզի Կենտիկյանը նոկաուտի ենթարկեց մրցակցուհուն: Այսպիսով, Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը:

Արգելվել է արտադրությունը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է “ԹԱՄԱՐԱ” ՍՊԸ-ի կողմից “Քսան կոպեկ”, “Կարմեն” եւ “Թթվասեր 200գր.” արտադրատեսակների արտադրությունը: Ըստ սննդամթերքի անվտանգության  պետական ծառայության մամուլի հաղորդագրության, “ԹԱՄԱՐԱ” ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ “ԹԱՄԱՐԱ” ՍՊԸ-ի կողմից արտադրված […]

Աբխազական երկաթուղին վերանորոգելու տնտեսական խթան չկա

ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքվեց Աբխազիայի երկաթուղուց: ՛՛Խոսքը Աբխազիայով դեպի ՌԴ ելք ունենալուն է  վերաբերում երկաթգծով, ի՞նչ փուլում է՛՛,-հարցրեց նա:  Փոխնախարարը պատասխանեց, որ մոտավոր ուսումնասիրություններ են արվել, և ըստ այդմ՝  շուրջ երկու հարյուր միլոն դոլարրի ներդրում է պահանջվում նշված հատվածում երկար տարիներ […]

Վայդայի ֆիլմերը Երեւանում

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ կցուցադրվեն աշխարհահռչակ լեհ ռեժիսոր, “Օսկար”, “Սեզար” եւ այլ հեղինակավոր մրցանակակիր  Անջեյ Վայդայի  ֆիլմերը:  Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին մամուլի ասուլիսում բոլորին հրավիրեց կինոցուցադրմանը, որի մեկնարկը կլինի հունիսի 4-ին: Այդ օրը կցուցադրվի “Վալենսա՝ հույսի մարդը” ֆիլմը: Օրը, ըստ դեսպանի, 1989-ի հունիսի 4-ին Լեհաստանում անցկացվեցին առաջին ընտրությունները, որոնք ավարտվեցին “Սոլիդարնոստ” […]

”Ռուսաստանը չի նվիրի Արցախի հարցը Թուրքիային և Ադրբեջանին”

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր մամուլի ասուլիսում, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը, նշեց, որ Հայաստանը պետք է զգուշանա, որպեսզի այդ համագործակցությունը չվերածվի հակահայկական քայլի Լեռնային Ղարաբաղի լուծման հարցում: ”Չնայած ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններն խորանում են, երկու երկրներն էլ հասկանում են, որ իրենք այս տարածաշրջանում մրցակիցներ են”,-նշել է թուրքագետը: Ըստ նրա` Ռուսաստանը երբեք Ղարաբաղի հարցը չի նվիրի Թուրքիային և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված