16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Պաշտոնյաներն ու հարուստները մի կողմից էլ իրար տակ են փորում. Առավոտ

՛՛Առավոտի՛՛ խմբագրականում կարդում ենք.

՛՛Երբ մեր լրատվամիջոցում չինովնիկների կամ օլիգարխների մասին բացասական տեղեկատվություն է հրապարակվում, լուրի ՛՛հերոսները՛՛ սովորաբար չեն պնդում, որ դա սուտ է, հերքումն էլ նրանց առանձնապես չի հետաքրքրում: Միակ հարցը, որն այդ պարագայում նրանց մոտ ծագում է, հետևյալն է՝ ո՞րն է տեղեկատվության աղբյուրը: Մոտ 20 տարի խմբագիր աշխատելով ես առավել հաճախ լսել էի հենց այդ խնդրանքը. ՛՛Ինձ հերքում-մերքում պետք չի, դու ինձ մենակ ախպերավարի ասա ՝ էդ գործը, էդ զակազը իմ դեմ ո՞վ ա տվե՛՛:

Այս հարցն ունի իր տրամաբանությունը: Պաշտոնյաների և հարուստների միջավայրում ընդունված բարքերն այնպիսին են, որ նրանք մի կողմից՝ իրար փաթաթվում են խնջույքների սեղանի շուրջ, մյուս կողմից ՜ իրար տակ են փորում և իրարից բամբասում են այդ սեղաններից դուրս: Եվ այդ մարդիկ, հավանաբար, խնդիր ունեն իմանալու, թե որտեղի՞ց է գալիս վտանգը և իրենց «բաժակի ընկերներից» ո՞ր մեկն է դավեր նյութում: Ահա թե ինչի համար է նրանց, որպես կանոն, պետք լինում տեղեկատվության աղբյուրի բացահայտումը՛՛:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ