07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը հաղթեց եւ անցավ 1/4 եզրափակիչ

Ֆինլանդիայում այսօր մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 8-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ խորվաթ ըմբշամարտիկի նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կմրցի գերմանացի Ֆելիքս Ռադինգերի հետ:

Պետք է անհապաղ չեղարկել այս օրենքը. Դ!եմ եմ շարժումը վճռական է

Այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպում-քննարկման ժամանակ Դ!եմ եմ նախաձեռնության անդամները խոսեցին Սահմանադրական դատարանի որոշման և իրենց հաջորդ քայլերի մասին: “Մենք ասում ենք, որ ՍԴ-ն հանգուցալուծող օղակ չէ: Նա հաստատեց, որ մեր բողոքը ճիշտ է, բայց սոցիալական առումով հարցին լուծում չտվեց”,-նշեց շարժման անդամ Դավիթ Մանուկյանը: Բանախոսները նկատեցին, որ իշխանությունների համար ամոթալի է նույնիսկ մեկ օր […]

”Բարիոսն ավելի լավ տեսք ուներ, քան Յուրա Մովսիսյանը”.Ֆեդուն

Մոսկվայի ”Սպարտակի” սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը ”Ուրալից” կրած պարտությունից հետո Sport-Express-ի հետ խոսել է թիմի խաղի մասին: -Թիմը պատրա՞ստ է խաղալ 2 հարձակվողով: -Բարիոսն ավելի լավ տեսք ուներ, քան Մովսիսյանը, ում մոտ քիչ բան էր ստացվում: Խուրադոն լավ խաղ անցկացրեց: Մեկը խաղադաշտում մարտիկ չէ: -Ի՞նչ հեռանկարներ կան մրցաշրջանի մնացած հատվածում: -”Տոսնոյից” կրած պարտությունից հետո հասկանալի դարձավ, որ […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է մարմնամարզիկների ու նրանց մարզիչների հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն, օլիմպիական չեմպիոն և Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած մարզիկներին ու նրանց մարզիչներին: Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց այս տարվա մարտի 26-28-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հերթական առաջնությունում գրանցած փայլուն […]

Հայաստանի և Վրաստանի բուհերը համագործակցում են կրթության որակի ապահովման ոլորտում

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցեց երկօրյա համաժողովի` նվիրված  «Բարձրագույն կրթության համադրելիության և միջազգայնացման խթանում» (PICQA)  ծրագրի արդյունքների ամփոփմանը Պատվիրակության ներկայացուցիչը ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի անունից ողջույնի խոսք հղեց   համաժողովի մասնակիցներին, իսկ միջոցառման ավարտին ներկայացավ ամփոփիչ ելույթով: Համաժողովի ընթացքում ծրագրից իրենց քաղած դասերը և որակի ապահովման փորձն են ներկայացրել հայաստանյան […]

Նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման` մահափորձի համար

Ղրղզստանի նախկին նախագահ Կորմանբեկ Բակիևը եւ նրա հարազատները դատապարտվել են 25 տարվա ազատազրկման` գործարար Շոն Դեյլիի դեմ մահափորձ կազմակերպելու համար, որը Ղրղզստանում էր գտնվում` Ջերույ շրջանում ոսկու արտահանման համար, տեղեկացնում է Газета.Ru-ն: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` Կորմանբեկ Բակիևի եղբայր Ժանիբեկ Բակիևը դատապարտվել է ցմահ ազատազրկման` ունեցվածքի բռնագրավմամբ: Նախկին նախագահի երկու որդիները` Մարատ և Մաքսիմ Բակիևները նույնպես […]

Հատկապես կին զինծառայողների ուսերին կրկնակի պարտականություն է ծանրացած. Ս. Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարարի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ    Սիրելի կանայք և աղջիկներ, գարնանային այս գեղեցիկ տոնը ևս մի առիթ է ուշադրություն ցուցաբերելու մեր կողքին գտնվող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ` նրանց, ում սերն ու ջերմությունը, քնքշանքն ու հոգատարությունը մեզ օգնել են կյանքում մեծ հաղթանակներ կռել, սատարել են կյանքի ամենադժվար պահերին: Հայ կինը միշտ էլ յուրահատուկ դեր է կատարել մեր ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում: Մեծարման արժանի է այն հանգամանքը, որ դուք ձեր արարումներով լավագույնս առանձնացել եք երկրի հասարակական-քաղաքական կյանքում, գիտության, արվեստի և կրթության ասպարեզում, իսկ հայրենիքի համար ճակատագրական պահերին անօրինակ հերոսություններ եք գործել ռազմի դաշտում: Հատկապես կին զինծառայողների ուսերին կրկնակի պարտականություն է ծանրացած: Որպես զինծառայողներ` նրանց ձեռքերում է հայրենիքի պաշտպանությունն ու այսօրվա խաղաղությունը, իսկ որպես մայրեր` նրանց ձեռքերում է մեր ժողովրդի ապագան: Այսօր` խաղաղության օրերին, նրանք պատվով են կրում զինվորական համազգեստը, ծառայելով բոլոր զորատեսակներում, հեռու և մոտիկ կայազորներում, շատ բան են անում մեր բանակն առավել հզոր, մեր հայրենիքն ավելի պաշտպանված դարձնելու համար: Բանակը կատարում է մեկ խնդիր: Բայց լինելով հսկայական, բարդ ու նուրբ օրգանիզմ` բանակն այդ խնդիրը կատարում է զինված ուժերում ծառայող ամենատարբեր և ոչ միայն զինվորական մասնագիտությունների տեր աշխատակիցների միջոցով: Զինված ուժերի ղեկավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ, մաղթում եմ անսպառ հմայք, նվիրական երազանքների իրականացում, ջերմ ժպիտներ և գարնանային բարձր տրամադրություն: Անկեղծորեն ցանկանում, որ մշտապես շրջապատված լինեք ուշադրությամբ ու հոգատարությամբ, սերն ու ջերմությունը, կանացի երջանկությունը ձեզ ուղեկցեն ամենուր:  

Բոտուլիզմի դեպք Կոտայքի մարզում

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքումպարզվել է, որ ապրիլի 1-ի առավոտյան տուժածները տանը օգտագործել են խորոված բանջարեղենի պահածո: Ուտելուց 3-4 ժամանց 17-ամյա ՎահեՍահակյանի մոտ ի հայտ են եկել և աստիճանաբար զարգացել բոտուլիզմին բնորոշ նշաններ՝սուր ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, բազմակի փսխումներ, երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ