15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով 13 գրադարաններում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով տեղերում ընթացող աշխատանքներին: Մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագրում ընդգրկված Արաբկիրի թիվ 33 գրադարանում ընթացող աշխատանքների ընթացքին հետեւելիս պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում փոխվում են դռներն ու […]

՛՛Ի՞նչ տաբերություն՝ ինչով եմ ուղարկել՛՛

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեռևս պատասխան չի ստացել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Պատգամավորը ասուլիսի ընթացքում ներկայացրել էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից խոսւափելու վեց կետերը: ՛՛Որևէ արձագանք չկա, որևէ զանգ չեմ ստացել, որևէ պատասխան չեն ուղարկել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Դիտարկմանը, որ ՀԾԿՀ-ից ասում են, որ Մելքումյանի նամակը պաշտոնական չէ, այլ ուղղակի գրություն է, այդ […]

50 միլիոն դրամ զինվորների ընտանիքներին/ֆոտո/

Հուլիսի 15-ին ժամը 12:00-ին  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ ‘’Մենք մեր զինվորի կողքին ենք’’ խորագրով բարեգործական ծրագիր ամփոփումը: Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունները Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ փետրվարի 15-ին կազմակերպել էին բարեգործական ճաշկերույթ, որի ժամանակ հանգանակվել էր 50 միլիոն դրամ:   Հավաքված գումարը բաշխվեց 2004-ից առ այսօր Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ […]

Քրդերը կոչ են անում Իրաքը բաժանել երեք մասի

Քրդերի ինքնավարության արտգործնախարար Ֆալահ Մուսթաֆա Բաքերը ասել է, որ Իրաքի ներկայիս ճգնաժամի համար պատասխանատվությունը կրում է կենտրոնական կառավարության վարչապետ Նուրի Մալիքին  եւ նա պետք է հրաժարական տա: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Իրաքը ’’չկայացած պետություն է’’, որը պետք է երեք մասի բաժանել, այդ թվում նաեւ` անկախ Քրդստանի, հայտարարել է Ֆալահ Մուսթաֆա Բաքերը: Ավելի […]

Բրուցելիոզով հիվանդ կենդանու միսը վաճառվում է. բացահայտում /վիդեո/

Սննդամթերքի  անվտանգության  պետական  ծառայության անասնաբուժական և բուժասանիտարական  լաբորատոր  ծառայության  կենտրոնի  տնօրեն  Արման  Գևորգյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ բրուցելիոզի դեպքերը Հայաստանում մի տեսակ այլ երանգավորում ունեն:  Գևորգյանի փոխանցմամբ  բրուցելիոզով  հիվանդ խոշոր  եղջերավոր  կենդանու  միսը  կարող   է  վաճառվել, օրենքը  թույլ    է տալիս, ասում  է հիվանդ  անասունը  ենթակա  է  սպանդի, որպեսզի  վարակը  չտարածվի, բայց  միսը  կարող  […]

Խեդիրայի ֆինանսական պահանջները կարող են խանգարել ”Արսենալ” տեղափոխությանը

”Ռեալի” և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան չի կարողանում համաձայնության գալ ”Արսենալի” հետ անձնական պայմանագրի հարցով: Լոնդոնցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 20 մլն ֆունտ ստերլինգ: Կիսապաշտպանը ցանկանում է շաբաթական ստանալ 200 մլն ֆունտ ստերլինգ, որին պետք է ավելանան բոնուսներ: Ներկայիս ”Արսենալի” ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են Մեսութ Օզիլը և Ալեքսիս Սանչեսը, ովքեր վաստակում են 130 […]

Ադրբեջանցիները խուճապ առաջացնելու նպատակ ունեն.Վարդան Դևրիկյան /վիդեո/

Սահմանների վրա լարված իրավիճակ է: Ինչ ձևով է պետք հասարակությանը ինֆորմացիա մատուցել: Այս և նմանատիպ հարցերի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց գրականագետ Վարդան Դևրիկյանը: Ըստ Դևրիկյանի  մենք ականատեսն ենք դառնում Ադրբեջանի կողմից հնգաստիճան քայլերի.”Առաջին քայլը դիրքային հրետակոծություններն են: Երկրորդը՝ ֆուգասային արկերով և մեծ տրամաչափի գնդացիրներով գնդակոծումը, որը ոչ միայն դիրքերին էր խփում, այլ […]

Սեյրան Օհանյանը ցավում է, որ մարտական ընկերները քննադատում են /վիդեո/

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասաց, որ ադրբեջանական կողմը միշտ էլ փորձել է ակտիվ լինել եւ լարվածություն ստեղծել առաջին գծում: “Իհարկե ներքաղաքական եւ միջազգային խնդիրներ իրականացնելու համար նաեւ, փորձելու են ազդել այն կառույցների վրա, ովքեր զբաղվում են Ղարաբաղյան խնդրով, չհասկանալով, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն մեր ժողովուրդը երբեք չեն ուզում երկրորդ անգամ […]

Հ Հ պաշտոնական պատվիրակությունը Ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ այցելեց Թբիլիսիի հայոց եկեղեցիներ եւ Խոջիվանքի պանթեոն

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հուղարկավորությանը ՀՀ պաշտոնական պատվիրակության մասնակցության շրջանակներում, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը եւ ուրիշներ, հուլիսի 14-ին այցելեցին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցի: Հյուրերի կազմում էին Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը եւ դեսպանության […]

”Մանչեսթեր Յունայթեդը” և Վիդալը եկել են համաձայնության

”Յուվենտուսի” կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարիերան կշարունակի ”Մանչեսթեր Յունայթեդում”: Դրանում վստահ են իտալական ԶԼՄ-ները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացիները ցանկանում են կիսապաշտպանի համար ստանալ 60 մլն եվրո, ինչպես նաև Նանիին: Առաջիկայում անգլիական ակումբը պաշտոնապես կհայտարարի տեղափոխության մասին: Նախորդ մրցաշրջանում Վիդալը մասնակցել է 44 հանդիպման, դարձել 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված