22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ինչ հարցեր է բարձրացնելու եռյակը հանրահավաքին

Եռյակի հանրահավաքին լիդերների մասնակցության հարցը դեռ չի քննարկվել: Այս մասին այսօր քառյակի նիստից հետո ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ”Նիստ կհրավիրենք առաջիկայում և այդ հարցը ևս կքննարկենք”,-ասաց նա: 

Պատգամավորը հայտնեց, որ հանրահավքի ժամանակ ամփոփելու են 12 կետերը, ինչպես նաև անդրադառնալու են սահմանադրական բարեփոխումներին: Հարցին, թե հնարավոր է, որ ինչ-ինչ պայմանների կատարման դեպքում ԲՀԿ-ը կողմ լինի այդ բարեփոխումներին, ինչպես օրինակ ”Ժառանգությունը”, որ 3 պայման է դրել, Ն. Զոհրաբյանը բացասական պատասխան տվեց: 

Հարցին, թե անդրադարձ  լինելու է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ինչը նախատեսվումէ  հենց հոկտեմբերի 10-ին, նա պատասխանեց, որ այդպիսի հարց նիստին չի քննարկվել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եռյակի հանրահավքը կայանալու է հոկտեմբերի 10-ին, ՀՅԴ-ը չի մասնակցելու:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ