՛՛Կարող ենք միասին՛՛ կարգախոսի ներքո հանրային արշավը մեկնարկեց

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ այսօր Պողոսյան պարտեզներում մեկնարկեց hաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված հանրային արշավը: «Կարող ենք միասին» կարգախոսի ներքո իրականացվող արշավի նպատակն է խթանել ներառման և «կրթություն բոլոր երեխաների համար» գաղափարների տարածումը Հայաստանում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների` որպես հասարակության լիարժեք անդամների ընդունումը և նրանց դերի կարևորումը երկրի […]