21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լևոն Տեր Պետրոսյանը Սահմանադրությունը գրել էր իր համար. Պարույր Հայրիկյան/վիդեո/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կողմ է  Սահմանադրական բարեփոխումներին: Սակայն քաղաքական գործիչը ցանկանում է, որ դա լինի ոչ թե բարձրագույն դպրոցից դեպի մանկապարտեզ, այլ մանկապարտեզից դեպի ԲՈՒՀ ճանապարհով:

Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայրիկյանը կիսվես Սահմանադրական բարեփոխումներին նվիրված իր դիտարկումներով:

 

Մարդու իրավունքի համար ճգնաժամը չի կարևորը, մարդու իրավունքի համար մարդու իրավունքն է կարևորը, մարդու իրավունքների ոտնահարումը դարձել է ձև բոլոր իշխանությունների համար: Այս օրերին ևս պաշտոնապես մենք կտանք

՛՛Սահմանադրական բարեփոխումների հանձնաժովում իրենց մի տեսակ անպարկեշտ են պահում Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նա ասում է, որ ինքն է գլխավորել Սահմանադրական բարեփոխումների  1998 թվականի ծրագիրը: Չհասկացանք թաղում եք Հայրիկյանին նրա կենդանության օրոք:

Ես ինքս տեր դարձա Սահմանադրական բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Ես դեմ դուրս եկա առաջին նախագահին և նրա 1995 թվականին հռչակած Սահմանադրությանը: Լևոն Տեր Պետրոսյանը Սահմանադրությունը գրել էր իր համար՛՛,-ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նկատեց հրավիրված ասուլիսին:

Հայրիկյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին կառաջարկի Սահմանադրության իր մոդելը, որ կներկայացվի հրատարակված գրքի տեսքով՝ ’’ Դեպի բացարձակ ժողովրդավարություն’’ խորագրով: Հայրիկյանը տարակուսում է, թե ինչու են որոշ գործիչներ խանդում իրեն: ՛՛Չէ որ բոլոր բանաստեղծություններն ու երգերը գրել է ժողովրդի համար՛՛:

 Հայրիկյանը հիշեցրեց, որ դեռևս 1990 թվականից ինքը եղել է նախագահական համակարգի կողմ:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ