15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

“Գրանտների” մեծ խմբաքանակ է գալիս. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, մինչ ռուսաստանյան գերատեսչությունները բավարարվում են ընդամենը “բարի ցանկություններով” եւ չեն փորձում Հայաստանում տեղեկատվական, հասարակական-քաղաքացիական “ֆորումներ” ու հարթակներ ունենալու համար ձեռքը գրպանները տանել, արեւմտյան հանրույթը, ըստ թերթի աղբյուրների, ոչ միայն պատրաստվում է աշնանը տրանշների ու գրանտների մեծ “խմբաքանակ” ուղարկել Հայաստան` քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարական ծրագրերի իրականացման համար, այլեւ դրանք վերահսկելու կառուցիկ մեխանիզմներ է կիրառում: Մանրամասները […]

Խորհրդարանական լսումները չեն լինի. Հայկական ժամանակ

Այսօրվանից ԱԺ պատգամավորները պաշտոնապես մեկնում են արձակուրդ, իսկ ԱԺ աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 8-ին։ Ըստ “Հայկական ժամանակ”-ի, սա նշանակում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ ռեժիմով լսումները տեղի չեն ունենա։ Լսումները նախատեսված էին այս շաբաթվա սկզբին՝ Աստանայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների եւ հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածության թեմայով։ Խորհրդարանում սպասում էին, որ ԱԳ նախարար […]

ՕԵԿ-ը Դոն Կիխոտի դերում. Հայոց աշխարհ

 Որոշելով հուլիսի 18-ին միտինգ անել Թատերական հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, “Օրինաց երկիրը” այնուամենայնիվ մեծ ռիսկի է դիմում։ Թեմային անդրադառնում է “Հայոց աշխարհ”-ը:    Խնդիրն այն չէ, թե ինչ կշահի կուսակցությունը։ Ամենայն հավանականությամբ ոչինչ էլ չի շահի։ Դոն Կիխոտը նույնպես պաշտպանում էր ճնշվածներին։ Եվ ի երախտագիտություն ճնշվածից ստացավ. “Անիծյա՛լ լինեն այս աշխարհի բոլոր թափառական ասպետները”։     […]

Ի՞նչու շտապեց Օբամայի ընտանիքը. Ժողովուրդ

Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Բարաք եւ Միշել Օբամաները Սպիտակ Տուն են հրավիրել ոչ միայն Տիգրան Սարգսյանին, այլ նաեւ նրա ընտանիքի անդամներին՝ այդ թվում նաեւ դեսպանի ավագ որդուն՝ Աբգարին, ով ի դեպ, Օբամաների դստեր հասակակիցն է:  Այս իրավիճակը […]

“Նիսիայով” հարսանիքներ. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով ռեստորաններում սկսել են “նիսիայով” հարսանիքներ անել: Ծանր վիճակում են հայտնվել հատկապես մարզերում ու շրջաններում զտնվող ռեստորանները: Այստեղ սեփականատերերի ձեռքի տակ հարսանիք կատարած մարդկանց զգալի մեծ պարտքացուցակներ են, ինչը նախկինում չի եղել: Ինչքան էլ այն ցանկալի չէ ապառիկով խնջույք կազմակերպելը, ռեստորանների տերերը գնում են այդ քայլին, հակառակ պարագայում անգործության կմատնվեն: Ավելին, նրանք բացի […]

Առողջապահության նախարարությունից պատասխանում են ՄԻՊ-ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հուլիսի 15-ին հոգեբուժականհաստատությունների վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 18-ին` իր պաշտոնավարման առաջին այցերից մեկի ժամանակ, այցելել է հոգեբուժական հաստատություններ` հաշվի առնելով եւ քաջ գիտակցելով հրատապ լուծում պահանջող խնդիրները:  «Ավան» հոգեկան առողջության եւ «Նորք» հոգեբուժական կենտրոններում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում անձնակազմների հետ քննարկվել էին […]

Վերջին հրաժեշտը Ռաֆայել Աթոյանին

Ֆրեզնոյում վախճանված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, դերասան Ռաֆայել Աթոյանի թաղման հանձնաժողովը տեղեկացնում է, որ նկարչի աճյունն ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան: Անվանի նկարչին վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միությունում` հուլիսի 16-ին, ժամը 12:00-14:00-ն, հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:

Նվիրաբերում հանուն բանաստեղծի. փորձությունն էլ մարդու համար է /վիդեո/ֆոտո/

Բանաստեղծը Աստծո ընտրյալն է: Բանաստեղծը երջանիկ է իր երկնած տողերով՝ արարումով: Արարումակնիք դրոշմ թողեց Աստված Խաչիկ Մանուկյանի շուրթերն, երբ վերջինս ծնվում էր, որպես  մարդկային երկունքի պատգամախոս…..որպես ժամանակի քնարական նկարագիր ու տարեգիր…Բանաստեղծը, սակայն նույնպես մարդ է ու բանաստեղծն էլ կարող է բախվել իրականությանը՝ դեմ առ դեմ: 35 արվեստագետներ, վրձնի զորությամբ ներշնչանքը կտավին հանձնող շնորհյալները այսօր թիկունք […]

Բացիր դռները գիշերվա, մարմինդ հանձնիր իրիկնային քամուն

Ի՞նչ է ուզում բառը, որ հետեւում է քեզ՝ իբրեւ ճակատագիր, ու՞ր է տանում ճանապարհը՝ այսքան խարխուլ, դու այնպես էլ չես գտնելու սկիզբը առավոտի, վերջը կեսօրվա – մարմինդ հանձնիր իրիկնային քամուն՝ նա կհիշեցնի անփույթ խոստումներդ, որոնք հեռու էին արցունքներից եւ ցավից: Բացիր դռները գիշերվա. դու կտեսնես մի ծառ՝ միայնակ ու թախծոտ, հիշիր նրան՝ իր ճյուղերի տակ […]

Ի՞նչ են տալու սահմանադրական բարեփոխումները շարքային քաղաքացուն /վիդեո/

”Շատ ընտրություններ մեր երկրի համար լուրջ խնդիրներ են առաջացնում, որոնք երկրի առաջընթացը խոչընդոտում են, յուրաքանչյուր ընտրութան դեպքում ընտրական զանգվածի տեղափոխումների արդյունքում անկանոն վիճակներ ենք ունենում”,-այսօր Կոտայքի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ներկաներին հուզող հարցին, թե այս բարեփոխումները, մասնավորապես նախագահի պաշոտանավարման ժամկետի փոփոխությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված