04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ձերբակալվել է Իջեւանի ոստիկանապետը. ՀՔԾ

Իջեւան քաղաքի “Իջեւանատուն” համալիրի մոտ տեղի ունեցած հրաձգության եւ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ սույն թվականի օգոստոսին քրեական գործ էր հարուցվել, ինչի մասին հայտնել էր Հատուկ քննչական ծառայությունը։ 

Ծառայությունից հայտնում են նաեւ, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ն եւ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն մտերիմ փոխհարաբերությունների մեջ են եղել Իջեւան քաղաքի բնակիչ, “Իջեւանատուն” ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խ.-ի հետ: 2014թ. ապրիլի 2-ին, տեղեկանալով նախորդ օրը “Իջեւանատուն” համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության մասին, ժամանել են նշված համալիր: 

Քննչական բաժնի պետի տեղակալը եւ ոստիկանության բաժնի պետը` Անդրանիկ Խ.-ից տեղեկանալով Աշոտ Ա.-ի ուղղությամբ նրա կողմից մարտական փափուշտներով լիցքավորված որսորդական “Սայգա” տեսակի ինքնաձիգով շուրջ 30 կրակոցների արձակման մասին` նրան օգնելու նպատակով հանցագործության մասին ստացված հաղորդումն ընդունելու, գրանցելու եւ բացահայտման ուղղությամբ օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն` նախ` որոշել են թաքցնել դեպքը, ապա` դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած, մինչեւ դեպքի օրենքով սահմանված կարգով հաշվառումը, ձեռնամուխ են եղել մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը:

Նրանք հրահանգավորել են Անդրանիկ Խ.-ին` դեպքի վայրից վերացնել հանցագործության իրական հետքերը եւ ստեղծել կեղծ ապացույցներ: Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել եւ ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո: 

2014թ. սեպտեմբերի 14-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ին նույն օրը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ