11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

”Ճիշտ եմ ասել”. Ի. Զաքարյանը` սկանդալային նոր բացահայտումից

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր 3 լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ ՎՊ-ն երբեք չի ստում: ”Վերահսկիչ Պալատը երբեք սուտ չի ասում, ինչ-որ ասել եմ, բոլորը իրական է ու ճիշտ”,-ասաց Ի. Զաքարյանը, երբ հետաքրքրվեցինք, թե դիտել է ”Արմնյուզ” ՀԸ ռեպորտաժը, որտեղ անդրադարձ կա իր վերջին սկանդալային հայտարարության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ  ԱԺ-ում Ի. Զաքարյանը հայտնել էր, որ ”Հայկական միրգ” ընկերությունը Զիմբաբվեից 460.000 $-ով մարդ են վարձել ծիրան աճեցնելու համար: Իսկ ՀԸ հետաքննությունը նախ պարզել էր, որ գումարը տրամադվել է ոչ թե պետբյուջեից, այլ գրանտային ծրագիր է եղել` փորձագետ հրավիրելու հստակ պահանջով: Ընկերության մասնագետը ոչ թե Զիմբաբվեի քաղաքացի է եղել, այլ Բրիտանիայի և ոչ թե ծիրան աճեցնել է սովորեցրել, այլ մշակել է բիզնես պլան: 

ՎՊ նախագահը լրագրողներին հրավիրեց հաջորդ շաբաթ մասնակցել հանձնաժողովների քննարկումներին, որտեղ բոլոր հարցերը կճշտվեն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ