28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

”Սպարտակի” երկրպագուները ետ են շպրտել Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը/ֆոտո/

Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի ”Տոմ”-”Սպարտակ” հանդիպումից հետո մոսկովյան թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը մարզաշապիկը նետել է ”Սպարտակի” երկրպագուների սեկտոր: Երկրպագուները, սակայն, այն հետ են շպրտել դեպի խաղադաշտ` դժգոհությունը հայտնելով ակումբին վատ ելությների համար: Հիշեցնենք, որ այսօր կայացած խաղում ”Սպարտակը” պարտվել էր 1-2 հաշվով, իսկ Մովսիսյանը դարձել էր իր թիմի միակ գոլի հեղինակը:

Տեսնելով ազատամարտիկներին՝ զարմացել են /ֆոտո/վիդեո/

Արցախի պատերազմում կռված հերոս հայորդիները խորհրդանշական հերոսներ դարձան Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայերի համար: Ու թեև սոցիալական ծանր պայմանները դառը դաջվածք դրոշմեցին ազատամարտիկների վեհ կերպարի վրա, բայց հայի անկոտրում ոգին ու արյան գնով երկիր պահած մարդու կերպարը մնաց հերոսական: Կրասնոդարի հայ համայնքի հրավերով՝ ապրիլի 24-ին, եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանից […]

Սեյրան Օհանյանը լրագրողներին ազատ մարդու բարձր պատասխանատվություն է մաղթել

ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է լրագրողներին մամուլի ազատության օրվա առիթով: Ուղերձը Ֆեյսբուքի իր տարեգրքում տեղադրել է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  “Հարգելի լրագրողներ շնորհավորում եմ մամուլի ազատության օրվա կապակցությամբ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ. դեկտեմբերի 20–ին որոշեց մայիսի 3–ը հայտարարել մամուլի ազատության համաշխարհային օր: Պատահական չէ, որ մամուլի ազատությամբ են որոշում պետության զարգացվածության աստիճանը: […]

Սիսիանի չարաշունչ քամին “գլուխ է ուտելու” /ֆոտո/

Սիսիանի “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Էս չարաշունչ քամին հիմա էլ Սիսիանի ծաղկած ծառերի “գլուխն է ուտելու”: Էնքան էլ սիրուն են…”: Henaran.am-ի խնդրանքով նա ուղարկեց նաեւ ծաղկած ծառերի լուսանկարներ: Նկատենք, որ քամին միշտ էլ կա Սիսիանում, սակայն այս անգամ այն այնքան “չարաշունչ” է, որ սիսիանցիները մտավախություն ունեն:

Ես երբեք խնդիր չեմ դնում իմ առջև, որ ինձանից բոլորը գոհ լինեն. նախարարն՝ իր վերանշանակումից

 ՛՛Գիտեք՝ չեմ կարող ասել՛՛,-Henaran.am-ի հարցին, թե ըստ իրեն ինչու է վերանշանակվել, այսպես պատասխանեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարը չսանկացավ գնահատել իր գործունեությունը՝ նշելով, որ դա պետք է հանրությունն անի: Դիտարկմանը, որ իր վերանշանակումից շատերը դժգոհեցին, նա արձագանքեց. ՛՛Ես կուզենայի, որ բոլոր դժգոհությունները վերլուծած դժգոհություններ լինեին: Ես երբեք խնդիր չեմ դնում իմ առջև, որ աշխատեմ, […]

Մովսիսյանի հիանալի գոլը չփրկեց ”Սպարտակին” պարտությունից/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում ”Սպարտակը”  հյուրընկալվել էր ”Տոմին”: Հյուրերի մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը: Մոսկովյան ակումբը կրեց հերթական պարտությունը: Դաշտի տերերը գոլի հեղինակ դարձան 53-րդ եւ 61-րդ րոպեներին: Յուրա Մովսիսյանը կրճատեց հաշվի տարբերությունը 85-րդ րոպեին, սակայն դա չբավարարեց պարտությունից խուսափելու համար: ”Սպարտակը” զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Քաղաքական դաշտի տրոհումը խրախուսվում է դրսից /վիդեո/

Կառավարության նորանշանակ կազմում անծանոթ դեմքեր գրեթ  չնշմարվեցին: Հիմնականում վերանշանակվեցին նախկին նախարարները կամ եղան ուղղակի պաշտոնից պաշտոն տեղափոխություններ: Այս առումով ի՞նչ  ակնկալիքներ կարող է ունենալ  ժողովուրդը: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հանրապետական կուսակցությունը բավականին ուժեղ դիրքերում է և նոր կադրերի խնդիր առանձնապես չունի: Ի՞նչ վերաբերվում է շախմատային խաղատախտակի մոտ երկուսից ավելի […]

Ազա՞տ է մամուլը Հայաստանում

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ, Հայաստանում մամուլն ազատ է, մամուլի ազատության տեսանկյունից երկիրը 77-րդ տեղն է զբաղեցնում 175 երկրների շարքում, սակայն դեռ անելիքներ շատ կան: Նրա խոսքով, ԱՊՀ շատ երկներից էլ առաջ են ու Հայաստանն այն իմաստով է աչքի ընկնում, որ ունենք նույնիսկ ընդդիմադիր հեռուստաընկերություն, մինչդեռ աշխարհում նման բան չկա Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը սակայն, կարծում է, […]

Դերասանուհի Էլլեն Փեյջը հայտարարել է, որ միասեռական է

27-ամյա Հոլիվուդյան դերասանուհի Էլլեն Փեյջը շոգի է ենթարկել հասարակությանը:  Նա Flare հանդեսին տված հարցազրույցում խոստովանել է, որ ինքը լեսբի է: Ավելին, նա նշել է, որ Հոլիվուդում բոլորը երկակի ստանդարտներով են ապրում:  Հասարակությունը շոկի է ենթարկվել հատկապես այն պատճառով, որ նա երկար ժամանակ մի տղամարդու հետ շատ լուրջ հարաբերությունների մեջ է եղել: Դերասանուհին ասել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ