28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Աղանդավոր աստղերը պոտենցիալ հոգեորսողներ են/վիդեո/

Քրիստոնեության ներսում Աղանդ է անվանվում մարդկանց (հավատացյալների) խումբը, որն անջատվել է հասարակայնորեն ընդունված հիմնական կրոնական ուսմունքից կամ համայնքից, համեմատաբար փոքրաթիվ է և ինքն իր մեջ պարփակված: Աղանդավորների համոզմունքները հիմնվում են իրենց առաջնորդի կարծեցյալ առավելությունների, հեղինակության,նրա աստվածացման վրա: Ուստի մեծամասնության կողմից Աղանդը համարվում է կեղծ, վնասակար և վտանգավոր: Քայքայիչ աղանդների մուտքը Հայաստան բազմաթիվ վնասներ է հասցնում […]

Դրանից չօգտվել, կարծում եմ, սխալ է. Էկոնոմիկայի նախարար

”Շարունակվում են բանակցությունները, չորեքշաբթի օրն էլ վիդեոկոնֆերանս է եղել, այսինքն՝ նույն ձևով շարունակվում է, բան չի փոխվել՛՛,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ շարունակվելու է նույն քաղաքականությունը, որ կար  Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի պաշտոնավարման ժամանակ, ասաց նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը:  Նա նշեց, որ բանակցություններն ընթանում են տարբեր կետերի վերաբերյալ: ՛՛Հնարավորինս մենք պաշտպանում ենք Հայաստանի […]

Սեյրան Օհանյանի հերթական այցը /ֆոտո/

Մայիսի 3-ին ՀՀ  պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիս-արեւմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում: Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետեւել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների […]

Ժամանակի հետ սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել

Որոշ ժամանակ անց  Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն,և սկսում ես սովորել… Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև […]

Հենրիխ Մխիթարյանի գոլն օգնում է ”Բորուսիային” հաղթանակ տոնել/վիդեո/

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց ”Հոֆենհայմին”: Դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում: Առաջինը հաջողության հասավ ”Հոֆենհայմը”. աչքի ընկավ Ֆիրմինոն: 29-րդ րոպեին Գրոսկրոյցը հավասարեցրեց հաշիվը, իսկ 2 րոպե անց ”Բորուսիային” առաջ մղեց Մխիթարյանը: 34-րդ րոպեին հաշիվը 3-1 դարձրեց Պիշչեկը: ”Հոֆենհայմը” Զյուլեի ջանքերով […]

Արդարադատության նոր նախարարը հրաժեշտ է տվել /ֆոտո/

Ապրիլի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով արդարադատության նախարար նշանակված Հովհաննես Մանուկյանը, ով Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր, ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել:  “Հրաժեշտի հանդիպում Վրաստանի նախագահի եւ վարչապետի հետ”` այսպես է նա վերնագրել լուսանկարները:

ԵՊԲՀ ուսանողները դեպի Զվարթնոց հեծանվարշավով քարոզում են առողջ ապրելակերպ

Մայիսի 3-ին դեպի Զվարթնոց տաճար հեծանվարշավով ամփոփվեց “Առողջ բժիշկ” սպորտային միջոցառումների շարքը: Այն կազմակերպել են Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Ուսանողական խորհրդարանը  եւ  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Այսօր վաղ առավոտյան ծրագրի շուրջ  100  մասնակիցներ Երեւանի Շահումյանի  անվան  հրապարակից հեծանիվներով  շարժվեցին դեպի  Զվարթնոց տաճար: Ճանապարհին մասնակիցները կանգ առան Սուրբ Հովաննես եկեղեցում, ստացան հոգեւորականի օրհնություն: Մասնակիցները այցելեցին նաեւ […]

Ի՞նչու “Դեմ եմ”-ը չի գնում ԲՀԿ-ի դուռը

“Դեմ եմ” շարժման ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում այն մեղադրանքներին, թե իբր շարժումը ԲՀԿ-ական պաշտոնյաների ղեկավարած հաստատություններին չի անդրադառնում եւ նրաց դռների մոտ ակցիաներ չեն անում: Մանուկյանը հարցին հարցով պատասխանեց “Մենք ե՞րբ ենք կոնկրետ պաշոտնյայի դեմ անձնավորված գնացել”: “Մենք միշտ գնում ենք ինստիտուտների դեմ, ոչ թե անձերի. մեղադրողները, հավանաբար, պատշաճ ձեւով […]

Ամերիկացի բժիշկներին հաջողվել է կնոջ սեռական օրգանի փոխպատվաստում անել

Ամերիկացի բժիշկներին հաջողվել է լաբորատոր պայմաններում կնոջ սեռական օրգան ստեղծել, նրանք դրանք փոխպատվաստել են 4 աղջիկների:  Փոխպատվաստման են ենթարկվել աղջիկներ, ովքեր ծնվել են Մայեր-Ռոկատանսկի-Կյուստեր-Հաուզերի սինդրոմով: Այս հազվադեպ հիվանդությամբ տապառող աղջիկները սեռական օրգան եւ արգանդ չունեն, կամ ունեն, սակայն ոչ զարգացած:    Մկանաթելերից եւ էպիթելային բջիջներից աճեցրած արհեստական սեռական օրգանը, բժիշկների խոսքով, կարելի է փոխպատվաստել նաեւ […]

Հենրիխ Մխիթարյանի գոլն առաջ է մղում ”Բորուսիային”/վիդեո/

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” սեփական հարկի տակ ընդունել է ”Հոֆենհայմին”: Դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում: Առաջինը հաջողության հասավ ”Հոֆենհայմը”. աչքի ընկավ Ֆիրմինոն: 29-րդ րոպեին Գրոսկրոյցը հավասարեցրեց հաշիվը: Իսկ 2 րոպե անց գլխի հարվածով ”Բորուսիային” առաջ մղեց Մխիթարյանը: 34-րդ րոպեին հաշիվը 3-1 դարձրեց Պիշչեկը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ