18 Մայիսի, Saturday, 2024
KFC

”Կամչատկաներում աֆիցանտ են աշխատում, ամերիկաներում` աման լվանում /վիդեո/

 ‘’Երբեք նմանատիպը չի եղել, որ երեք ուժ, որոնք ունեն տարբեր գաղափարներ, միավորվեն: Մենք հիմա մեկ հարցում միասնական ենք՝ փրկել Հայաստանը’’-այսօր Աբովյանի բանկիչների հետ եռյակի հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ այս շարժումն ուղղված չէ որևէ մեկի դեմ, որևէ երկրի դեմ, որևէ երկրի կողմից չի թելադրվում: ‘’Մենք ոչ հակառուս ենք, ոչ հակաեվրոպացի, մենք հայ ենք, մեր խնդիրը կանգեցնելն է այն ընթացքը, որի մեջ գտնվում է ՀՀ-ը, իսկ Հայաստանի վիճակը լուրջ է’’,-նկատեց նա:

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ բնակչության մեջ չկա մի մարդ, որ դժգոհ չլինի գործող իշխանություններից, որ չզգա փոփոխության անհրաժեշտությունը: “Իշխանության աշխատանքի արդյունքում մի շերտ կա, որ ասում է՝ շառից հեռու, փորձանքից հեռու, հեռու, գնամ, չխառնվեմ, բայց սեղանների շուրջ աջակցում են, բայց դուխը չի հերքում, որ դուրս գա հրապարակ: Մյուս շերտն ասում է, որ լքում է մարտի դաշտը, վախկոտ են, թողնում գնում են, իր ծնողների գերեզմանը թողում, գնում են:

Երբեմն ասում ենք չմեղադրենք, բա հետո: Գնում են կամչատկաներում աֆիցանտ աշխատում, ամերիկաներում աման լվանում: Բայց եթե մենք էլ հանկարծ թողնենք գնանք՝ ո՞ւմ ենք թողնում, բորենիների՞ն, մի խումբ ավազակների՞ն, բա մեր թոռները չե՞ն ասի, ա՛յ վախկոտներ, ամերիկնաներում աման լվացող եք աշխատում, բա ձեր սե՞րը հայրենիքի նկատմամբ’’,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ