10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ

Հայրենական մեծ պատերազմի սիրելի վետերաններ, սիրելի հայրենակիցներ,   սրտանց շնորհավորում եմ  բոլորիս Մեծ հաղթանակի օրվա կապակցությամբ: Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար կրկնակի տոն է, փառավոր հաղթանակների օր: Հայրենական մեծ պատերազմում մեր պապերը կյանքի գնով ապացուցեցին, որ հնարավոր չէ հաղթել հայրենիքը, հարազատ տունն ու օջախը պաշտպանող զինվորին: Հազարամյակների պատմության ընթացքում, Հայկի և Բելի ճակատամարտից մինչև Արցախյան […]

Տիգրան Սարգսյանի համար ուշաթափվել է. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ: Ներկայացնում ենք մեկ հատված.   –Պարոն Այվազյան, ասում էին` “վեշերը” հավաքե՜լ, գնում եք կառավարություն. ջրի նման գնում, ավազի նման դեռ մնում եք պառլամենտում: -Դրա համար պետք է Վարդան Այվազյանին հարցնեք, թե Վարդան Այվազյանն ի՞նչ է անում, ոչ թե թերթերում գրածը կարդաք: –Բայց ուզում էիք, չէ՞, գնալ: -Որտեղի՞ց վերցրիք: –Դե որ ամեն զինվոր գեներալ պետք է դառնա: -Իա՜, հիմա, Ձեր կարծիքով, […]

“Պերեբարշիլ, բրատան”. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինի վերջին հայտարարությունները, որով նա արեւմտյան կողմնորոշում ունեցող հասարակական կազմակերպություններին “սեպ խրող” էր անվանել եւ կոչ արել “չեզոքացնել” նրանց, ռուսաստանյան կողմում եւս անարձագանք չեն մնացել։  Ռուսաստանյան ԱԳՆ-ից վերջինիս ասել են. “Պերեբարշիլ, բրատան”։   Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ինչպե՞ս են նշանակվում պաշտոններում. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է. Ամեն անգամ, երբ սկսվում են լուրջ կադրային փոփոխություններ, ինչպես դա տեղի է ունենում մեզանում այսօր, օրակարգային է դառնում այս կամ այն պաշտոնների հավակնորդների պրոֆեսիոնալիզմի խնդիրը։ Դա ընդհանրապես պետության կառավարման կարեւորագույն նախադրյալներից է։     Հաճախ մարդկանց պրոֆեսիոնալիզմ են վերագրում ամենակամայական կերպով։ Ինչպես այն եպիսկոպոսը, որը դիմեց այծյամի ազդրին “Քեզ ծածա՛ն եմ կարգում” […]

Դիվանագիտության փոխարեն` հաթաթա՞. Իրատես de facto

 Ըստ “Իրատես de facto”-ի, 2013-ի դեկտեմբերի վերջերին հայաստանյան հասարակական կազմակերպություններն անչափ լուրջ ներարկումներ են ստացել Արեւմուտքից. ԵՄ-ն այդ կազմակերպություններին առաջիկա “պայքարի” համար տրամադրել է 42 միլիոն եվրո, ԱՄՆ-ը` 60 միլիոն դոլար` երկամյա ծրագրեր իրականացնելու համար: Սա խորապես անհանգստացրել է երբեք “ձեռքը ջեբը չտանող” Ռուսաստանին ու երբեմն-երբեմն այդ կազմակերպությունների համար ձեռքը ջեբը տանող հայաստանյան իշխանություններին: Ոմանք […]

Կալանավորված Իսոյին հայտնեցին հոր մահվան լուրը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, 2014 թ. հունվարի 27-ին Սարյան փողոցում սպանված քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործով դեռեւս սայլը տեղից չի շարժվում։ Վերջերս գործի քննությունը ոստիկանությունից տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայություն։ Թերթը հիշեցնում է,  որ այս գործով կալանավորված են “Դուքենդո”  ֆեդերացիայի նախկին անդամ Իսրայել Սարգսյանը եւ սպանված Արթուր Սաֆարյանի սանիկ՝ Տիգրան Ասատրյանը։ Ապրիլի 22-ին […]

Այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության և ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը: Սա մեզ համար առաջին հերթին խաղաղության տոն է, որն […]

Մի պաշտոնյա եւս լքեց ՕԵԿ-ը. Առավոտ

“Առավոտ”-ի տեղեկություններով, օրերս “Օրինաց երկիր” կուսակցության անդամ, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Անուշավան Այվազյանը լքել է ՕԵԿ շարքերը: ՕԵԿ-ից Անուշավան Այվազյանի դուրս գալու մասին որոշումն ընդունվել է կուսակցական ժողովում: Այս տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատեց նաեւ պարոն Այվազյանը, որը շարունակում է զբաղեցնել քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը:  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Սերժ Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Հովհաննես Իսակովի եւ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանն ամփոփված Խորհրդային միության հերոսներ՝ ականավոր պետական և ռազմական գործիչ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմներին: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի նախօրեին Հանրապետության Նախագահը ծաղիկներ է դրել Մեծ հաղթանակին իրենց զգալի ներդրումն ունեցած հայ նշանավոր զորավարների գերեզմաններին և հարգանքի […]

Իրանական գազը “չերեզ” Հայաստան. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Իրանը պատրաստ է Հայաստանով գազ արտահանել դեպի Եվրոպա. այս մասին նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Ալի Մաջեդին։ Իրանի առեւտրի, արդյունաբերության եւ հանքագործության նախարար Մոհամմեդ Ռեզա Նեմատզադեն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպայում գազի պահանջարկը մեծանում է, եւ Իրանը կարող է կարեւոր դեր խաղալ էներգակիրներ մատակարարելու հարցում։  Մանրամասները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ