16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մոսկվայում ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

Մերձմոսկվայում Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացիներ են ձերբակալվել, որոնք կասկածվում են Կալուգայում բանկի վրա հարձակվելու և 18 մլն ռուբլի հափշտակելու մեջ: Այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը: 

Իրավապահների տեղեկություններով, զինված հարձակումը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսին: Հայտնի է, որ ձերբակալվածները ՀՀ 36-44 տարեկան քաղաքացիներ  են: Նրանց մոտ տրավմատիկ զենք, հեռախոսներ, սիմ-քարտեր են հայտնաբերել: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եթե ձերբակալվածների մեղքը հաստատվի, նրանց սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ