Անչափահասների շրջանում` հանցագործությունների աճ է գրանցվել/վիդեո/
ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց վերջին 8 ամիսներին անչափահասների շրջանում տեղի ունեցած հանցագործությունների և նաև դրանց կանխման տվյալները:
Նելլի Դուրյանի փոխանցմամբ աճել է հանցագործությունների թիվը, սակայն գողության դեպքերի դեպքերի նվազում կա.” Եթե նախ տարի 131 էր ապա այս տարի 116-ն են, մարմնական վնասվածքների դեպքերը 11-ով աճել են , խարդախության դեպքերը նվազել են մեկով, անօրինական զենք կրելը` երեք դեպքով աճել է”,- նշեց Նելլի Դուրյանը:
Ոստիկանության գնդապետը նշեց, որ վերջին ժամանակներս ոստիկանների կողմից հասարակական վայրերում հայտնաբերվում են բավականին շատ կռփազենքեր, որոնք անչափահաները կրում են իրենց հետ:
”17 կռփազենք է հայտնաբերվել անչափահասների մոտ և 12-ը սուր կտրող-ծակող գործիքներ են : Մուրացկանությամբ զբաղվող անչափահասներից` 13-ը հաշվառված են, այս ուղղությամբ նույնպես լուրջ աշխատանքներ են տարվում”,-փաստեց Դուրյանը:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: