18 Մայիսի, Saturday, 2024
KFC

”Ինչո՞ւ եք 18 միլիոն գումար տալիս, որ գան, ասեն՝ ապարանցի … ” /վիդեո/

”Հայտարարում են, թե գնում են սահմանադրական փոփոխություններով բարենորոգման ու Սուրիկ Խաչատրյանին նշանակելով, ասում են, թե նման անբասիր կենսագրությամբ մարդկանց են նշանակելու, որ պայքարել են արդար ընտրությունների համար, ու բարի եղեք առաջիկայում հանրաքվե կազմակերպել այն մարդկանց կողմից, ովքեր կեղծել են բոլոր տեսակի ընտրությունները”,-այսօր Աբովյանում եռյակի մարզային այցելության ժամանակա սաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

”Խոսել, որ սահմանադրական փոփոխություններն այն բանի համար են, որ պետության մեջ վիճակ փոխեն, անիմաստ է: Չեմ կարծում, որ կլինի մի քիչ մտավոր կարողություններով մարդ, որ հավատա, որ պետության մեջ վիճակ փոխելն է նպատակը: Սա պրոֆեսիոնալ երեսպաշտություն է: Հասկանալի է, թե ինչու են իշխանությունները գնում դրան, վերարտադրման համար է”, – շեշտեց Ռ. Հակոբյանը:

Նա ասաց, թե հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք համապետական հանրահավաքին իրենք ժողովրդի հետ միասին կճշտեն ընդդիմության օրակարգը, իսկ իր համար միաշնական է` օր առաջ պետք է իշխանափոխություն արվի: ”Մենք ձեզ հետ պետք է ճշտենք՝ ինչ ենք ուզում, ունենք օրակարգ, որի մասին քայլ առ քայլ կասենք: Հոկտեմբերի 10-ը լինելու է այն օրը, երբ մենք միասին պետք է որոշենք պետության ճակատագիրը: Մենք մայդաններ չենք ուզում, ասում ենք, եկե՛ք միասին խորհրդակցենք, բայց մի բան գիտենք՝ իշխանություններն ինքնասիրահարված են, ասում են, գիտեն՝ ինչպես պետությունը կառավարեն: Բայց մենք ասում ենք՝ չեք կարողանում ձևավորել Կառավարություն, պետք է հրաժարվեք դրանից”:

Պատգամավորը նաև շեշտեց. ”Մենք ասում ենք՝ ժողովուրդը գենետիկ ծիրան մշակող է,  էդ ինչո՞ւ եք  միլիոններ տալիս, Զիմբաբվեից մարդ բերում, որ ծիրան մշակել սովորեցնի արարատցուն։ Ինչո՞ւ եք 18 միլիոն գումար տալիս, որ գան, ասեն՝ ապարանցի, կաղամբ այսպես են մշակում, կամ մարտունեցի՝ կարտոֆիլ այսպես են աճեցնում”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ