10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Չեխ խորհրդարանականները Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը քննարկելու պատրաստակամություն են հայտնել

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հարցում առանցքային դեր է խաղում խորհրդարանական դիվանագիտությունը՝ այս առումով մասնավորապես կարևորելով բարեկամության խմբերի դերն ու նշանակությունը:

Նա իր գոհունակությունն է հայտնել հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների առկա բարձր մակարդակի կապակցությամբ՝ անհրաժեշտ համարելով էլ ավելի աշխուժացնել խորհրդարանական համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու առումով:

Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը չեխ գործընկերոջն առաջարկել է Չեխիայի խորհրդարանում քննարկել Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը: Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամները Չեխիայի խորհրդարանում հարցը բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման իր որդեգրած սկզբունքին: Նա ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և այդ իրավունքի իրացումը, ինչի անխուսափելի լինելը վերահաստատվեց Շոտլանդիայի հանրաքվեով:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին:

 

ՀՀԱզգայինժողովիփոխնախագահԷդուարդՇարմազանովիաշխատակազմ

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ