Ունեցել եմ եւ՛ սխալներ, եւ՛ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անմնացորդ նվիրումի մեջ. Վահե Հակոբյան

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Սիրելի՛ սյունեցիներ… Այսօր այլ աշխատանքի անցելու կապակցությամբ ազատվել եմ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Սյունիքն՝ իմ հենարանն ու օրրանն է: Անշուշտ, մտորելու ու հասկանալու ժամանակ, դեռ կլինի, բայց որ Սյունիքից չեմ կտրվելու՝ հաստատ է: Սյունիքն ու սյունեցին մեր պետականության հենասյուներն են: Այս համոզմունքն ունեի նաեւ նշանակման ժամանակ: […]