18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նորից յուրայինի և օտարի բաժանման հոտ է գալիս. Ռուստամյանը՝ Ն. Զոհրաբյանին

՛՛Բարիկադների հոտ է գալիս, նորից յուրայինի և օտարի բաժանման հոտ է գալիս այս ամենից, որը լավ տեղ չի տանի՛՛,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե ՀՅԴ-ը թող իշխանությունների հետ հարաբերությունները ճշգրտի, որից հետո կքննարկեն նրանց հետ հետագա հնարավոր համագործակցության հարցերը: Պատգամավորը նշեց, որ այն, ինչ նախօրոք համաձայնեցրել են քառյակի հետ, այդ համաձայնությունները խախտվել են, և պետք չէ հարցը այլ տեղեր շեղել:

 ՛՛Մենք պարզ ասել ենք մեր առաջարկը՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ, և նրանց պատասխանից մենք կհասկանանք՝ պաշտպանու՞մ ենք, թե՞ ոչ՛՛,-շեշտեց նա:  ՛՛Թող եռյակի կողմից անեն, գումարեն դրան արտախորհրդարանական ուժերին, ինչ ուզում են՝ անեն, բայց այն, ինչ մենք իրար հետ պայմանավորվել ենք, դա չհարգել, չանելն արդեն լավ բանի նշան չէ՛՛,-հավելեց ՀՅԴ պատգամավորը։

 Դիտարկմանը, թե տպավորություն կա, որ ՀՅԴ-ին դիտարակում են իշխանության դաշտում, Արմեն Ռուստամյանը մեջբերեց Սայաթ-Նովային. ՛՛Ղուրթս էնդուր ճամփայ չէ գընում` շատացիլ է խալխի սուտըն, քըսանըն` մէ ղուլ չին պահում. Դօստիրըս դուշման ին դառի…՛՛: Ի՞նչ ասեմ, եթե մեր գիծը 20-25 տարի արծարծելը դառնում է այս կամ այն դաշտում հայտնվել, թող իրենք մի քիչ խորը մտածեն։ Մենք երեք նախագահների ժամանակ ասել ենք, որ անհրաժեշտ է համակարգային փոփոխություն, նույն ձևով կարելի է ասել չէ՞, որ առաջին նախագահի հետ էինք, երկրորդի: Մենք չենք հրաժարվում մեր մոտեցումներից, իսկ այդ չհրաժարվելը ամեն անգամ մեկն իր ձևով է փորձում մեկնաբանել՝ ժողովրդին մոլորեցնելու համար, թե՝ այս մասը ավելի վճռական է, բայց տեսեք՝ ՛՛Դաշնակցությունն՛՛ անվճառական է՛՛,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ