18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մուրացկան կինը՝ երիտասարդ թզբեհ պտտողին զոհ /ֆոտո/

Ծերունի և հիվանդ կինը՝ Պայծառ անունով գումար էր մուրում փողոցում: Կինը, որը բավականին լուրջ կուզ ունի և չի կարողանում վերև նայել՝ նստեց ՛՛Առնո Բաբաջանյան՛՛ համերգասրահի դիմաց տեղադրված նստարանին:

Անցորդները պարբերաբար նրան գումար էին տալիս: Մեկ էլ մոտ 25-26 տարեկան մի երիտասարդ եկավ ու նստեց՝ Պայծառի կողքին:

-Ո՞վ ես, էս տարածքում ես գործ անո՞ւմ,-հարցրեց:

-Հա,-պատասխանեց մուրացիկ կինը:

-Որտեղացի ե՞ս…
-Ապարանցի եմ…
-Իյաաաա ու սենց քո կայֆով գործ ես անում, մի քիչ կիսվենք իրար հետ,-ասաց երիտասարդը:

Ես՝ Henaran.am կայքի թղթակիցս լսում էի զրույցը և որոշեցի այսպես կոչված՝ թզբեհ պտտող երիտասարդին անմահացնել՝ մի լուսանկարի պատմությամբ:

Երիտասարդը նկատելով դա՝ հեռացավ:

Մեկնաբանությունը՝ թողնենք ընթերցողին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ