21 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Նախկին նախարարը հերքում է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը շարունակում է հերքել, թե ինքը Սյունիքի մարզպետի պաշտոնի հավակնորդներից է: “Այդ թեմայով ինձ հետ միայն դուք եք խոսել”, – երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է նա: Սյունիքի մարզպետի թափուր մնացած պաշտոնի շուրջ ինտրիգ է ձեւավորվել, որովհետեւ ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը լրջագույն ջանքեր […]

Փաշինյանը պարզել է, թե ում վարույթում է գտնվում Մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ իրեն հայտնի է դարձել թե ում վարույթում է գտնվում Մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը: Մեր հրապարակումներից հետո նա դիմել է ՀՔԾ և ստացել պատասխան: Ըստ այդմ, գործը վարում է ՀՔԾ կոռուպցիոն և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանը. […]

Պաշտոնանկության շուրջ ինտրիգը մեծանում է. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության շուրջ ինտրիգը կարծես թե մեծանում է: Համենայնդեպս, դատական դեպարտամենտի հայտնի կոռուպցիոն սկանդալը նոր դրսևորումներ է ստանում, ինչը երեկ հաստատվեց նաև պաշտոնապես: Բուն քրեական գործն արդեն դատարանում է, և երեկ առաջին դատական նիստն էր: Հիշեցնենք, դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և դեպարտամենտի […]

Դաժան ծեծ գետնանցումում. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Երեկ լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումի մոտ: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ երեկոյան ուշ ժամին երկու տղամարդ՝ Ավետիք և Գրիգոր անուններով, լուրջ վիճաբանել են, իսկ ավելի ուշ սկսել են դաժանաբար ծեծել միմյանց: Նշված տարածքով անցնող մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել կարգի հրավիրել տղամարդկանց: Ավելի ուշ, մեզ […]

Վարդան Ղուկասյանի դուստրը ծանր հիվանդ է. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Երեկ ցավալի լուր լսեցինք՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ծանր վիճակում է: Նրան տեղափոխել են Ռուսաստան՝ բուժման: Նրա մոտ արյան հիվանդություն է հայտնաբերվել: Թերեւս ազդեցություն են թողել փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության, ապա երկար ու հոգեմաշ դատաքննության պատճառով առաջացած սթրեսները: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

՛՛Հարավկովկասյան երկաթուղու՛՛ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը կլքի՞ Հայաստանը. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Հաջորդ շաբաթ “Ռուսական Հարավկովկասյան երկաթուղու” տնօրենների խորհրդի նիստ է կայանալու, որտեղ խոշոր կադրային փոփոխություններ են սպասվում: Կապված վերջին շրջանում Ռուսաստանում երկաթուղային վթարների հետ, ըստ ամենայնի, իր պոստը կլքի Մոսկվայի մասնաճյուղի ղեկավարը, որտեղ այժմ ծառայողական քննություն է գնում, և արդյունքները գոհացուցիչ չեն:  Մեզ հասած տեղեկություններով, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, […]

Որքան մեծ է տարիքը, այնքան վտանգավոր է սեքսը /16+/

Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջին եւ բարձր տարիքի մարդիկ ավելի հաճախ են մոռանում պաշտպանվել սեքսի ժամանակ: Այսպիսով, նոր զուգընկերների հետ հարաբերվելիս նրանց մոտ ավելի է մեծանում սեռավարակներով հիվանդանալու ռիսկը: Մաշկավեներոլոգներին ավելի հաճախ դիմում են 45-ն անց մարդիկ` տարատեսակ խնդիրներով: “Թեեւ հակաբեղմնավորիչները ու պահպանակները ավելի շատ ուղղված են դեռահասներին, սակայն ավելի հասուն մարդիկ […]

Շակիրան կրկին կմայրանա

Կոլումբիացի երգչուհի Շակիրան եւ նրա սիրելին` ֆուտբոլիստ Խերարդ Պիկեն երկրորդ երեխային են սպասում: Ամիսներ առաջ Շակիրան հայտնել էր, որ ցանկանում է սիրելիին երկրորդ երեխան պարգևել։ Եւ ահա նա իրականացրել է իր երազանքը: Նշենք, որ ամիսներ առաջ Շակիրայի հղիության մասին տեղեկություններ հայտնվեցին համացանցում, սակայն երգչուհին հերքեց դրանք: Այժմ զույգը հաստատել է, որ իսկապես կրկին երեխա են […]

Չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որ ասի, թե իր նպատակը քաղաքականության մեջ մտնելով անձնական խնդիրներ լուծելն է. Շարմազանով

“Ես չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որն ասում է, թե ինքը մտնում է քաղաքականություն անձնական բարեկեցությունն ապահովելու համար։ Նորից եմ ասում, որ նման քաղաքական ուժի եւ գործչի ես չեմ ճանաչում”,- այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ