24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին:

 Միջոցառումը կազմակերպել էր Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնին, որի նպատակն էր նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղացիներին ներկայացնել իրենց արտադրանքը, մասնակցում էին ֆերմերային խմբեր ու գյուղատնտեսական ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից: Հայ գյուղատնտեսները փառատոնին ներկայացել են հանրապետությունում արտադրվող գյուղմթերքի ողջ բազմազանությամբ:

 «Պատահական չէ, որ այս հրաշալի փառատոնը կազմակերպվել է հոկտեմբեր ամսին: Հանրապետությունում ավարտին է մոտենում գյուղատնտեսական տարին, և նման միջոցառումը հրաշալի հնարավորություն է հայ գյուղացու ողջ տարվա կատարված աշխատանքի արդյունքները ներկայացնելու համար»,– իր բացման խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ այս փառատոնը այսուհետև կլինի շարունակական և աստիճանաբար կընդլայնի իր շրջանակները` ընդգրկելով հանրապետության բոլոր մարզերը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության գյուղատնտեսության գծով ատաշե Ջոն Բարքերն, իր հերթին, առաջարկել է, որպեսզի այս միջոցառումը դառնա ամենամյա և նշվի որպես Բերքի տոն:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ