07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

ԱԺ նախագահը ընդունեց Չինաստանի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մոտենում է ավարտին:  ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է, եւ վերջին շրջանում Չինաստանի հետ համագործակցությունն ավելի է խորանում, ինչի ապացույցն է […]

”Վլադիմիր Գասպարյանը գերազանցել է իր լիազորությունները”

՛՛Դա մի խայտառակություն էր, անարգանք գործող Սահմանադրության, օրենքների, բոլոր հնարավոր նորմերի վրա՛՛: Նման կարծիք հայտնեց ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով Ոստիկանապետի օրերս արված արտահայտությանը՝ Թեժ աշնանը, կպատասխանենք սառը ցնցուղով: ՛՛Եթե նրանք փորձել են սրանով վախեցնել հասարակությանը ժողովրդին փողոց դուրս գալու հեռանկարից, ապա նրանք չարաչար սխալվում են: Ժողովուրդը երբեք չի վախեցել փողոց դուրս գալուց՛՛- ասաց Մուսինյանը: […]

Լևոն Զուրաբյանի անեկդոտը

Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին Սահմանադրական բարեփոխումների թեմայով ընթացող քննարկումները հիշեցրին սովետական մի անեկդոտ: ‘’Այստեղ այնքան ասացին` մարդակենտրոն, մարդակենտրոն, մարդակենտրոն, որ ակամա հիշեցի հին սովետական մի անեկդոտ: ՍՄԿԿ-ի հերթական նիստն է, չուկչան մասնակցում է համագումարի, որտեղ հա ասում են, թե все делается для человека, ради человела, воимя человека, и я знаю имя этого […]

Հայուհիները Մոսկվայի Կարմիր հրապարակում Յարխուշտա են պարել /վիդեո/

Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Спасская Башня – 2014 զինվորական երաժշտական միջազգային փառատոնը, որին մասնակցել են հայկական պարային խմբեր:  Նրանց համատեղ ելույթի ժամանակ  Կարմիր հրապարակում ծածանվել են Հայաստանի, Երեւանի ու հայկական թագավորությունների դրոշները, իսկ հայուհիները  հայկական ռազմական Յարխուշտա պարն են պարել:

Պահպանենք օզոնային շերտը, չէ՞ որ այն պահպանում է մեզ. նախարարի ուղերձը

”Սիրելի հայրենակիցներ   Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 16-ին ողջ աշխարհում նշվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը: Օզոնային շերտի պաhպանությունը համամարդկային խնդիր է, որի լուծման համար չափազանց կարևոր է բոլոր պետությունների դերը: Օզոնային շերտը թեև կազմում է մթնոլորտի խտության ընդամենը 1/10000 մասը, սակայն  նրա պաշտպանիչ նշանակությունը կենսոլորտի համար անգնահատելի է, այն կլանում է արեգակից դեպի Երկիր […]

Որքանով է Հայաստանը քայքայում օզոնային շերտը

Այսօր օզոնային շերտի պահպանության համաշխարհային օրն է, և Հայաստանը ևս անմասն չի մնում այս խնդրից: ՀՀ-ը միացել է օզոնային շերտի մասին Վիեննայի կոնվենցիային և օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությանը: ‘’Կառավարության որոշմամբ էլ` Հայաստան արգելվում է թե հին, թե նոր քլորաֆտորաածխածնային սառնարանների մուտքը, ինչը ամենից շատն է վնասում օզոնային շերտին’’ – տեղեկացրեց ԲՆ Օզոնի […]

Քաղաքական ահազանգ. Հովհաննիսյանը դեմ է

“Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համար զարմանալի է, թե ինչպես է ստացվել, որ իշխող կուսակցությունը, որը դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, հիմա կողմ է: Հովհաննիսյանը սա համարում է քաղաքական ահազանգ:  “Սահմանադրությունն ոչ միայն բովանդակություն է, այլև ընթացակարգ: Պատշաճ գործընթաց ապահովո՞ւմ է Սահմանադրությունը, պետական որակը հասե՞լ է այդ մակարդակին, կարո՞ղ է առաջարկել իր քաղաքացիներին նոր Սահմանադրություն: Քաղաքական […]

Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երեւան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ երեկոյան ժամանել է Երեւան: Այս մասին համանախագահը գրել է Twitter-ի իր էջում: Նա մասնավորապես գրել է. “Քիչ առաջ ժամանեցի Երեւան: Առավոտյան հանդիպումներ եմ ունենալու կառավարության անդամների հետ”:

՛՛Պետք չէ ավել-պակաս լեզու ծռել, անբարոյական էությունը ցուցադրել …՛՛

“Եթե նա կասկածներ ունի մեր տվյալների վրա, խնդիր չկա, թող մի անկախ ընկերությանը պատվիրի` հարցումներ անեն` Գորիսում ու Սյունիքում ընդհանրապես ոնց են վերաբերվում Բուդաղյան-Սուրիկ Խաչատրյան ընդհարմանը, և պետք չի ավել-պակաս լեզու ծռել, անբարոյական էությունը ցուցադրել”-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանն` արձագանքելով Արա Բուդաղյանի բաց նամակին: Հիշեցնենք, որ Ա. Ադիբեկյանի հրապարակած տվյալների […]

Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Շարմազանով

ՀՀ Ազգային  ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-ին ելույթ է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստին, որտեղ մասնավորապես նշել է. “1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում 600 հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, Օսմանյան պառլամենտի պատգամավորների և հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված