Սահմանադրական բարեփոխումների քննարկումների համար ժամանակ կա. ՀՀ նախագահ
Հանրապետության Նախագահին ներկայացվել են խորհրդի տարբեր հանձնաժողովներում մինչ այս քննարկված՝ հասարակությանը մտահոգող մի շարք հարցեր եւ դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երեւույթին նպաստող պատճառներին, հետեւանքներին եւ կանխման հնարավորություններին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, անդամակցության պարագայում՝ Հայաստանի զարգացման նոր հնարավորություններին, սահմանամերձ գոտու ամրապնդմանն ու անվտանգության […]