17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եռյակը նույնպես դավանում է ”փողի աշխարհին”….

”Մեզ մոտ բուռն փոփոխությունների շրջան է սկսվում : Եվ մենք ունենք երեք վտանգ. առաջինը, որ ոչինչ չի փոխվի կմնա նույնը: Սա հսկայական վտանգ է, որը ոչնչացնում է մեզ, ոչնչացնում է մեր երկիրը: Երկրորդ` եթե վիճակի հաղթահարումը բերի երկրի ներսում ցնցումների:Եւ երրորդը , որ եթե անգամ դուրս գանք վիճակից` կարող ենք վերարտադրել վիշապի արքայությունը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ”Ղարաբաղ” կոմիտեի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

Մանուչարյանը վտանգները տեսնելուն հանդերձ պարզորոշ առանձնացնում է նաև իրավիճակի դեմ դուրս գալու տարբերակները, իր իսկ խոսքով` զենքերը:

”Բոլոր առկա էլեմենտներից նշենք երկուսը: Զենքի մի տեսակը կոչվում է` Հայք: Դա մտավորականության այն առաջարկն է, որը մեզ փորձում է ամբողջականացնել, որպես մի երկիր` հայերով միասին, ոնց ասեմ` հայոց աշխարհ, հայոց գինի կամ հայոց հեռախոս, այսինքն որպես մի երկիր: Երկրորդը. հռչակված է  ազատամարտիկների, մտավորականության, երիտասարդության կողմից` Հայաստան նախագիծը, որը  ինքնակառավարման ձգտող ժողովուրդը հատուկ ձևով կազմակերպում է”,-ասաց Մանուչարյանը:

Այսօրվա մեր երկրի զարգացման ճանապարհին Մանուչարյանը մի մեծ քար է տեսնում, որը հնարավոր է կոտրվի եռյակի կողմից, բայց քաղաքական գործիչը դրանում առանձնապես վստահ չէ:

Այսօր սպասվող հանրահավաքից ”Ղարաբաղ” կոմիտեի անդամը սպասում է գործողությունների ծրագիր, որը չներկայացվելու դեպքում սպասումների անկում կլինի: Ինչ վերաբերվում է եռյակի առաջնորդների գաղափարների տարբերությանը, ապա Մանուչարյանը կարծում է.”Մենք այնքան գաղափարների հետ գործ չենք ունեցել, որ մարդկանց արտահայտած մտքերն ու ձևակերպումներն անվանում ենք` գաղափարներ կամ դրանց տարբերությունը` գաղափարական տարբերություն: Հայաստանի ողջ քաղաքական դաշտում կա մի գաղափարախոսություն: Դա փողը`  որպես իշխանություն, փողը` որպես Աստված գաղափարախոսությունն է: Դա վերաբերվում է նաև եռյակին”,-հավելեց Մանուչարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ