17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛ԲՀԿ-ի հետ բախումների ընթացքում մենք էլ ենք տուժել՛՛

 ”Զրկանքներով լեցուն է եղել միշտ իշխանափոխության համար պայքարելը”,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: Ըստ նրա՝ երբ սկսվում են ձերբակալություններ, դատավարություններ, հարստությունից զրկվել, նշանակում է, որ  իշխանությունները մտահոգ են ընդդիմության հանրահավաքներից: ՛՛Եթե դա չի լինում, նշանակում է, որ առանձնապես մտահոգված չեն: Մինչև այսօր այդ առանձնապես մտահոգվածությունը չի երևում՛՛,-նկատեց նա:

՛՛Անկախ նրանից՝ եռյակին հավատում ես, թե ոչ, այնտեղ հավաքված ժողովուրդը իսկապես զզկված է այն գործողություններից, որ մեր երկրում եղել են վերջին 10-15 տարիների ընթացքում՛՛,-շեշտեց նա: Միաժամանակ ՍԴՀԿ ատենապետը չի գտնում, որ եռյակը կցանկանա կամ կկարողանա արդարացնել ժողովրդի սպասելիքները: ‘’Լիդերներն արդեն իրենց մեջ տարաձայնություններ ունեն՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ այդ մասին են վկայում հանրահավաքի հաջորդ օրն իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա կուսակիցների արած հայտարարությունները:

Հարցին, թե եթե եռակը հստակ օրակարգ ներկայացնի, համագործակցություն հնարավոր է, Նարեկ Գալստյանը պատասխանեց. ՛՛ՍԴՀԿ-ն մեկ մարդու կողմից որոշումներ կայացնող քաղաքական կազմակերպություն չէ: Նոյեմբերին ծրագրել ենք մեծ խորհրդաժողով, օրակարգը լինելու է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կուսակցության դիրքորոշման հստակեցումը: Կլինի համագործակցություն, թե ոչ, դա կորոշի պահը՛՛:

Հարցին, թե ինչու 2008-ին կանգնեցին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, նա պատասխանեց. ՛՛2008 թվականի պատկերը լրիվ այլ էր: Այդ նախագահական ընտրությունների ժամանակ մենք պաշտպանեցինք նրան, և մեր լավագույն երիտասարդներն այդ պաշտպանության ընթացքում կրեցին բազմաթիվ զրկանքներ՝ բանտերում հայտնվելուց մինչև խուզարկություններ ու հիվանդանոցներ ընկնել:

Այն ժամանակ մեր խնդիրը մեկն էր, որը տարիների ընթացքում չի փոխվել՝ երկրում կա օլիգարխիկ բեսպրիդել, սոցիալական արդարության որևէ նշույլի բացակայություն, իսկ 2006-2008-ին բոլոր ընդդիմադիրների նկատմամբ տեռոր էր իրականացվում: Ով մի բան էր ասում, պատասխանն անմիջապես ստանում էր: Դա լինում էր ծեծի տեսքով, բանտում հայտնվելու, սպառնալիքների տեսքով՛՛: Նա շեշտեց, որ չնայած այդ ամենին իրենք սատարում էին առաջին նախագահին, մինչև նա հայ-թուրքական արձանագրությունները չպաշտպանեց 2009-ին, իսկ մեկ տարի անց էլ սկսվեց ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը:

՛՛Մենք գոնե լավ հիշում էինք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, թե ինչպես է նա արտահայտվում նույն ԲՀԿ-ի հասցեին իր հանրահավաքների ժամանակ: Ու քանի որ այդ նույն ԲՀԿ-ի հետ բախումների ընթացքում մենք էլ էինք տուժել, մեզ համար հստակ էր, որ չի կարելի որևէ օլիգարխիկ ուժի հետ համագործակցություն՛՛,-նկատեց նա:

   

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ