29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Նախիջևանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում այսօր առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 05:17-ին, Նախիջևանից 19 կմ հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3 մագնիտուդ, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 13 կմ խորությամբ: Զոհեր և ավերածություններ չկան: 

Ծեծկռտուք Ուկրաինայի խորհրդարանում /վիդեո/

Ուկրաինայի Գերագույն ռադայում ծեծկռտուք է տեղի ունեցել ’’Սվոբոդա’’ և Կոմունիստական կուսակցությունների պատգամավորների միջև, գրված է Взгляд-ում: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ’’Սվոբոդա’’ կուսակցության պատգամավորները մեղադրել են Կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյին Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի մասին սուտ տեղեկություններ տարածելու համար: Այդ դեպքից հետո Կոմունիստական կուսակցության խմբակցությունն ամբողջական կազմով լքել է Գերագույն ռադայի […]

Կոնկրետ վնասվածք չեմ ստացել. տուժող ոստիկան/վիդեո/

Շարունակվում է ”Շանթ և ընկերներ” գործով դատական նիստը, հաջորդ տուժողն է պատրաստվում ցուցմունքի: Էվրիկ Լեոնսկին նշեց, որ ինքը հասցրել է անգամ վնասազերծել փայտով զինված մարդու.’’ Ես տեսա, որ նա փայտով ուզում է հարվածի և գնացի փայտը վերցրի ձեռքից, հետագայում իմացա, որ դա Ալեք Պողոսյանն է: Ես կանգնած էի զուգարանի, մոտ, երբ մոտեցան հասկացա, որ Շանթ […]

Արտակ Դաշյանի գոլը փրկել է ”Վարդարին” պարտությունից

Մակեդոնական ”Վարդարը”, որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը և Հովհանես Համբարձումյանը, ստուգողական հանդիպում է անցկացրել ”Մորդովիայի” հետ: Հայազգի ֆուտբոսլիտները խաղադաշտ են դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և մասնակցել են ամբողջ հանդիպմանը: Խաղավարտից րոպեներ առաջ, երբ ”Վարդարը” պարտվում էր 1-2 հաշվով, Համբարձումյանի փոխանցումից հետո Դաշյանը գոլի հեղինակ է դարձել և իր թիմին փրկել […]

Հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլեւ ապատեղեկատվությունից. Օմբուդսմեն

Երեկ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հրապարակայնորեն ընդունել էր, որ իր կառույցն իրապես խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը, սակայն միաժամանակ Օմբուդսմենի բացահայտած եւ հրապարակած խախտման մասին խոսելիս իրեն թույլ էր տվել մոլորեցնող եւ անպատշաճ դատողություններ: Այդ պատճառով, հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլեւ ապատեղեկատվությունից: Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանն իր բոլոր խախտման որոշումներում […]

Կուտակային համակարգում անհատական շահն է, ինչո՞ւ դա պետք է պարտադիր լինի

Այսօր` հուլիսի 23-ին, ‘’Արմավիրի զարգացման կենտրոն’’ հասարակական կազմակերպության գրասենյակում քննարկվեց Կուտակային կենսաթոշակի նոր համակարգը: Քննարկմանը մասնակցում էին տնտեսագետ Սուրեն Պարսյանը և իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը: Վերջինս նոր համակարգը դիտարկելով մարդու իրավունքների տեսանկյունից ասաց. ‘’կուտակայինը պարտադիր չի կարող լինել, դա անձը իր համար է վճարում և որքան շատ վճարի այնքան շատ կստանա’’: Պարոն Ղազարյանը […]

Ծեծեք միլիցայա…գնդապետը անձամբ է լսել /վիդեո/

  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատական նիստը: Արդեն դատարանում քննվել են երեք տուժողներ, այսօր ցուցմունք կտա չորրորդ տուժողը: Ցուցմունք է տալիս ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը, որ անդրադառնալով նոյեմբերի 5-ի իրադարձություններին նկատեց, որ բացի ոստիկաններից Շանթը և նրա ընկերները ծեծի են ենթարկել նաև քաղաքացիական […]

Շառլ Ազնավուրը կոչ է արել փոխել Արցախի բարերարի խափանման միջոցը

Շառլ Ազնավուրը մտահոգություն է հայտնել գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:  Ազնավուրը, ով բազմիցս հանդիպել է Լեւոն հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունն՝ ուղղված Արցախի եւ Հայաստանի զարգացմանը: Artsakh Today մամուլի կենտրոն

՛՛Մեկ օրում առ ոչինչ կդարձնեն ՛՛Օրինաց երկրին՛՛ ՛՛

՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը բացառում է, որ հայ ժողովուրդը կրկին կընդունի ու կհավատա Օրինաց երկիր կուսակցությանը: ՛՛Հայ հասարակությունն այդքան շուտ չի մոռանա, բացառում եմ, որ այդքան մոռացկոտ լինի, այնքան խոշոր քայլ կատարվեց, ուղղակի դավաճանություն կարող եմ համարել և ժողովդրին, և երկրին՛՛,-այսօր ասուլիսում ասաց Գիմիշյանը: Ըստ նրա՝ ժողովուրդը վատ բան չի արել, վստահել է […]

Տեսուչները իրենց արագության չափն էլ են գումարում վարորդների արագաչափերին. Հովհաննիսյան

՛՛Աքիլլես՛՛ ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ նպատակ է դրված ամեն կերպ լցնել բյուջեն, ու այդ պատճառով էլ վարորդ-ճանապարհապարեկային ծառայություն փոխհարաբերություններում խնդիրներ կան: Այս մասին Հովհաննիսյանը նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:  Հովհաննիսյանի խոսքով՝ արագության գերազանցման չափը տեսուչները սխալ են ֆիքսում: ՛՛Արագաչափերի արգությունն այնպես են միացնում, անջատում, որ տեսուչի մեքենայի արագությունը գումարվի, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ