Սարսափելի տեսանյութ Ֆիլիպ Կիրկորովից /վիդեո/
Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը սարսափելի տեսանյութ է հրապարակել Ինստագրամում` վախեցնելով իր երկրպագուներին: Տեսանյութում երգչի ճակատին դանակ է մխրճված, ատամները սարսափելի վիճակում են: Սարսափելի կերպարով երգիչը շնորհավորել է բոլորին Հելոինի տոնի կապակցությամբ: Հետաքրքրական է, որ նրա երկրպագուհիներից մեկն ամենեւին չի վախեցել Կիրկորովի այդ կերպարից: “Նույնիսկ այդպես դուք շատ գեղեցիկ եք”, տեսանյութի տակ գրել է երկրպագուհին:





































