Նախագահն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ համագործակցությունն ու վերջինիս աջակցությունը մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին: Նախագահի խոսքով, այդ ամենում, անշուշտ, մեծ դեր է վերապահված ԵԽ մարդու […]