04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ի ու Նիկոլի կոնֆլիկտը տրամաբանական է

Երեկ Ազգային Ժողովի հայատարարությունների ժամին Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հայտարարություններին:

Լսելով Փաշինյանի ելույթը դժվար չէ հասկանալ, որ վերջինս մեղադրեց ԲՀԿ-ին պետության անհաջողությնուններում: Մինչև ԲՀԿ-ին անդրադառնալը Փաշինյանը խոսեց ոչ իշխանական եռյակի մասին: Պետք է ընդգծել, որ իր՝ Եռյակի վերաբերյալ քննադատական ելույթներում, Փաշինյանը հիմնականում սլաքները ուղղում է ԲՀԿ-ի կողմը: Ինչևիցե, Փաշինյանի ելույթի պատասխան հայտարարությունը իրեն շատ սպասել չտվեց:

Մասնավորապես ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ Փաշինյանին, մեջբերեմ. ՛՛Այսօր ԲՀԿ-ն կանգնած է Ազատության հրապարակում ու պայքարում է իշխանափոխության համար, ինչը չես ասի Նիկոլի նրա ձևավորած կառույցի մասին: Թերևս դեռ նման պատվեր չկա, և ի վերջո, ինչ կարիք կա մարդկանց հավաքել կամ ցրտին կանգնել դրսում, եթե կարելի է մեկ-երկու պոպուլիստական ելույթով հայտնվել իշխանական էկրաններին ու կայքերում, միաժամանակ գումար աշխատել՛՛: 
Պատգամավորների վեճը ընդանուր առմամբ այն էր, թե որ քաղաքական ուժը ինչ ռեսուրսներով ու մարտավարությամբ է պայքարում:
Սակայն գլոբալ առումով այս պայքարը այլ քաղաքական ենթատեքստ է իր մեջ պարունակում: Կոնֆլիկտը տրամաբանական է, քանի որ այս երկու ուժերն էլ պայքարում են միևնույն քաղաքական էլեկտորատի համար:

Ֆեյսբուքյան հանրագրում գրել է Հայկ Համբարձումյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ