14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Գրքի շնորհանդես խորհրդարանում

 

 

 

Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է
ունեցել տնտեսագիտության թեկնածու, անկախ փորձագետ Սուրեն Վարդումյանի
«Կառավարչական հմտությունների զարգացում» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի
ներկայացուցիչներ, արվեստագետներ:

Գիրքը ներկայացրել է հեղինակ Սուրեն Վարդումյանը: Նա տեղեկացրել է, որ
ձեռնարկի նպատակն է ուսանողների եւ ղեկավարների անհատական ու թիմային
ունակությունների բացահայտումը, ինչպես նաեւ՝ կառավարման ոլորտում նրանց
հմտությունների կատարելագործումը:

Գրքում առաջադրված են այլընտրանքային մեթոդներ եւ գործիքներ, որոնք
անհրաժեշտության դեպքում կօժանդակեն յուրաքանչյուր շահագրգիռ ընթերցողի:
Հեղինակ Սուրեն Վարդումյանը նաեւ ասել է, որ գիրքն առանձնանում է կառավարման
ոլորտում, քանի որ այն իր 35 տարիների ուսումնասիրությունների եւ փորձի
արդյունքն է: Այն օգտակար կլինի հատկապես ուսանողների համար, քանի որ հանրային
կառավարման ոլորտի վերաբերյալ շատ քիչ է հայալեզու գրականությունը:

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ