20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի ժամանակ նիստերի դահլիճում էին այդ վիճաբանությունները, հիմա դրսում են

՛՛Ընդհանուր առմամբ պարլամենտական պրակտիկայում նման իրավիճակներ ստեղծվում են, երբ բանավեճեր են լինում, բայց պետք է ֆիքսել, որ մի ժամանակ նիստերի դահլիճում էին այդ վիճաբանությունները, իսկ հիմա դահլիճից դուրս է՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով երեկ խորհրդարանում տեղի ունեցած Սամվել Ֆարմանյանի ու Լևոն Զուրաբյանի ծեծկռտուքի մասին:

՛՛Սամվել Ֆարմանյանը միշտ եղել է կոռեկտ, չափված, բայց ցանկացածի մոտ կա ինքնասիրության զգացում, և պետք չէ անձնական վիրավորանքներ հասցնել, եթե բանավեճը քաղաքական դաշտում է, խորհուրդ կտամ քաղաքական պատասխաններ տալ՛՛,-նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է կոնկրետ միջադեպին, Բաղդասարյանն ընդգծեց, որ այդ պահին դեպքի վայրում չի եղել, սակայն հետո զրուցել է Սամվել Ֆարմանյանի հետ. Ես զրուցել եմ պարոն Ֆարմանյանի հետ, տեղյակ եմ, որ ինքը զրուցել է պարոն Հակոբյանի հետ, սակայն խոսակցությանը միջամտել է պարոն Զուրաբյանը, վիրավորական արտահայտություններ են եղել Զուրաբյանի կողմից, այդքանին եմ տեղյակ՛՛,-բացատրեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ