20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զոհված զինծառայողների ծնողները փորձեցին փակել փողոցը. թեժ բախում ոստիկանների հետ/վիդեո/

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն այս պահին գտնվում են Սահմանադրական դատարանի շենքի դիմաց: Նրանք այստեղ են՝ արտահայտելու իրենց բողոքը որդիների մահերի հետ կապված, որ, ըստ իրենց, անհասկանալի պայմաններում են եղել: Նրանց պահանջն է հանդիպել ՀՀ նախագահի հետ: ՍԴ-ի շենքում այս պահին ընթանում է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի սահմանադրականության հարցը: Մայրերը լրագրողներին ասացին, որ սրան էլ դեմ են: Շենքի դիմաց են նաև այլ ակտիվիստներ, ովքեր եկել են բողոքելու հենց ԵՏՄ«-ին անդամակցության դեմ:

Երբ ծնողները փորձեցին ՍԴ-ի շենքին մոտենալ, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը, ոստիկանները հրեցին նրանց, և մայրերից ոմանք ընկան գետնին: Այդ պահին մահացած զինծառայող Արմեն Մուրադյանի հայրը սկսեց գոռալ. ՛՛Ինձ չկպնեք, ինձնից հեռու գնացեք՛՛, ապա բախում սկսվեց նրա ու ոստիկանների միջև: Այնուհետ Հովսեփ Մուրադյանը վազեց Բաղրամյան դեպի պողոտայի երթևեկելի մասը, փորձեց փակել ճանապարհը: Նա զայրացած շարունակում էր բղավել. ՛՛Ինձ ոչ ոք թող չկպչի, թող մեքենաները քշեն իմ վրա՛՛:

Մյուս զինծառայողների ծնողները հետևեցին նրա օրինակին, սակայն ոստիկաններին հաջողվեց նրանց ուժով հեռացնել երթևեկելի մասից:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ