Այս տարվա ծրագրերի շարունակականությունը 2015 թվականին կապահովի որոշ խնդիրների հիմնովին լուծում
Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետին կից Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվել օրակարգային 4 հարց: Մասնավորապես, ամփոփ ներկայացվել են Երեւանի զարգացման 2015 թվականի ծրագրի եւ Երեւան քաղաքի 2015 թվականի բյուջեի նախագծերը, ինչպես նաեւ «Երեւանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույթաչափերը […]





































