22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Օրենսդրական խնդիրը հրատապ կարգով Սահմանադրական դատարանից պետք է տեղափոխել Ազգային ժողով. Օմբուդսմեն

Այս շաբաթ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2013 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բարձրացրեց այն խնդիրը, որ վճարման կարգադրությունների արտադատական կարգի հարցը օրենսդրական կարգավորում չի ստանում: Պատճառ է բերվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՍԴ դիմումը, որով դատական նիստը տեղի կունենա միայն սույն թվականի նոյեմբերի 25-ին: Այս հարցի կարգավորման կապակցությամբ առկա են հետևյալ նախաձեռնությունները, […]

Երկու դպրոց միացան իրար

Շիրակի մարզի ”Բարձրաշենի հիմնական դպրոց” պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացավ նույն մարզում գտնվող ”Իսահակյանի միջնակարգ դպրոց” պետական ոչ առևտրային կազմակերպությանը: ԿԳՆ Արմեն Աշոտյանը նշեց, որ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Շիրակի մարզի ”Բարձրաշենի հիմնական դպրոց” պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշակերտական համակազմ չձևավորվելու հանգամանքով:

Հայաստանում դիակիզարանն անհրաժեշտ է. ԱՆ աշխատակից

Հուղարկավորությունից՝  դիակը հողին հանձնելուց հետո այն իրենից վտանգ չի ներկայացնում: Այս մասին ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ տեղի ունեցած ժամանակ, անդրադառնալով մահացածից առաջացող վիրուսներին, դրանց հետևանքներին, ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը: ՛՛Մենք այսքան ժամանակ երբևիցե խնդիր կամ վարակի տարածում չենք ունեցել՛՛,- ասաց նա: […]

Նախագահն այցելել է ՛՛Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014՛՛ արդյունաբերական միջազգային ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 22-24-ը անցկացվող «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական վեցերորդ միջազգային ցուցահանդես, որի նպատակն է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության զարգացումը, երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը: Հանրապետության Նախագահը շրջել է […]

Պատրաստ են կոտրել կառավարության ընդունարանի դուռը

Այս պահին կառավարության ընդունարանում բավական խառը եւ լարված իրավիճակ է: Բողոքողները ՛՛Տոնուս՛՛ ընկերության կողմից խաբված բնակարանատերերն են, ովքեր արդեն 9 տարի պայքարում են իրենց գնած բնակարանները ստանալու կամ վճարած գումարները վերադարձնելու համար: Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ ինքը իր ամբողջ կյանքի վաստակը՝ 50 000 դոլար, տվել է բնակարան ունենալու համար, սակայն այսօր հայտնվել […]

Երկրաշարժ չի գրանցվել

Ս.թ. հոկտեմբերի 16-ից մինչև 22-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Հոկտեմբերի 16-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում` Ղազախ քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևելք: Նույն ուժգնությամբ երկու սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Թուրքիայում. հոկտեմբերի 20-ին Վան […]

Ջերմաստիճանը 20 աստիճանով կիջնի. նախարար

Հոկտեմբերի 26-ից Հայաստան կներթափանցեն սիբիրյան ցիկլոնները և հոկտեմբերի 27-ից ջերմաստիճանը 20 աստիճանով կիջնի Լոռի, Տավուշ, Սյունիք մարզերում և Լեռնային Ղարաբաղում, իսկ Երևանում և մյուս մարզերում՝ 10 աստիճանով: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:Նա նշեց, որ ինքը հիդրոմետ ծառայությանը հանձնարարել է լրատվամիջոցներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն:

Հովիկ Աբրահամյանի կոչը` նախարարներին

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց հանրապետական գործադիր մարմնի ղեկավարներին, որ ՀՀ մարզերում համապատասխան տարածքային ծառայության ղեկավարի նշանակման ու ազատման դեպքում պահպանել Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը: ”Այսինքն` նշանակումների ու ազատումների մասին տեղեկացնել համապատասխան մարզպետներին: Ուզում եմ բոլորին խնդրել, հորդորել, որ մարզպետների հետ շատ ակտիվ համագործակցություն ձևավորվի, դա շատ կարևոր է, և մարզպետը ՀՀ […]

Վարչապետը համաձայնեց Փոստանջյանի նախագծի առաջին մասի հետ

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ մերժեց ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյնաի ներկայացրած նախագիծը: Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր քարոզարշավի ժամանակ կօգտագործեն վարչական ռեսուրս:Վարչական ռեսուրսն իր մեջ ներառում է քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով վերադասի կողմից պետական կամ համայնքային ծառայողի վրա ճնշում գործադրելը, պետական կամ համայնքային ծառայողի լիազորությունները թեկնածուներից մեկի օգտին ծառայեցնելը, ընտրական քարոզարշավին […]

Կրակոցներ Խորհրդարանում. կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մի շարք տարբեր վայրերում կրակոցներ են հնչել: Մասնավորապես, անհայտ անձինք կրակ են բացել երկրի Խորհրդարանի շենքի դիմաց, ինչպես նաեւ մի քանի հյուրանոցներում ու առեւտրի կենտրոնում, հաղորդում է НТВ-ն: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ անհայտ անձը, սեւ շորերով, եւ դեմքը ծածկած, կրակել եւ սպանել է Խորհրդարանի անվտանգության աշխատակցին: Դրանից հետո հաղորդում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ