06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը. վիճաբանություն Ազգային ժողովում

Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խնդրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ներկայացնել, թե գործազրկությունն ինչքան է այսօր: Նա ասաց, որ իր տեղեկությամբ՝ գործազրկության մակարդակը 18.6% է, որը տարածաշրջանում ամենաբարձրն է: Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինր ծրագրեր են անում, որ նվազեցնեն գործազրկության, աղքատության մակարդակը: Նա նկատեց, որ ՏԴ-ից եկող […]

ԱԺ չորս խմբակցությունները աշխատանքային խումբ են ձևավորելու. ՕԵԿ պատգամավոր /վիդեո/

Ազգային ժողովի ՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցության պատգամավոր  Հովհաննես Մարգարյանը, այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ընտրական օրենսգրքի փոփոխությունների, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին, ասաց, թե ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչներից աշխատանքային խումբ է ստեղծվում՝ ՕԵԿ նախաձեռնության շուրջ: ՛՛Հենքը լինելու է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը: Նաև պահանջվելու է, որ ընտրություններից հետո ցուցակները հրապարակվեն՛՛,-նշեց  Մարգարյանը՝ […]

Որքան են կազմում կուտակայինի վճարումները

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց, որ Կուտակային կնսաթոշակային համակարգի ներդրման ծրագրով նախատեսվել է 13մլրդ 258մլն դրամ՝ նախորդ տարվա 20մլրդ-ի փոխարեն: Նա հարցրեց Ֆինանսների փոխանախարար Պավել Սաֆարյանին, թե ինչով է պայմանավորված այս նվազումը: Պավել Սաֆարյանն ասաց, որ կուտակայինի տարբերությունը շուրջ 7 միլիարդից ավել պայմանավորված է օրենսդրության փոփոխությամբ, քանի որ որոշվեց, որ […]

Նոր վճիռ Դինքի գործով դատավարությունում

Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» թերթիխմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության շրջանակներում Ստամբուլի ծանր հանցագործությունների 5րդ դատարանը նախօրեին որոշում է կայացրել չբեկանել Վերաքննիչ դատարանի ավելի վաղ կայացրած որոշումը, գրում է Ermenihaber.am-ը:  Ըստ դատավճռի՝ մեղադրյալները, որոնց թվում է նաև Էրհան Թունջելը, կդատապարտվեն հանցագործություն կատարելու նպատակով հիմնված կազմակերպությանն անադամակցելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է թուրքական Սոնդաքիքա լրատվական կայքը: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է «Ակօս» խմբագրության դիմաց, 2007-ի հունվարի 19-ին: Սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթը 25 տարվա  ազատազրկման դատապարտվեց: Նա որոշակի արտոնություններից  օգտվելով`  կարող է    10 տարի անց հայտնվել ազատության մեջ:  Մյուս ազատազրկման դատապարտվածը Յասին Հայալն է, ում դատարանը ցմահ է տվել: Թեև դատավարության ժամանակ մի շարք սկանդալային վկայություններ եղան, որոնք ապացուցում էին, որ Դինքի սպանության մասին նախօրոք տեղյակ են եղել ոստիկանությունն ու ժանդարմերիան, սակայն ոչ ոք լուրջ պատիժ չկրեց դրա համար: Ավելին, Սամասթի հետ Թուրքիայի դրոշով նկարված թուրք ոստիկանի պաշտոնը բարձրացվեց: Ermenihaber.am

Նաիրա Զոհրաբյանը որպես օրինակ բերեց Ֆինանսների նախկին նախարարի կնոջը

՛՛Հղիներին տրվող գումարի մասին նախորդ կառավարության ժամանակ ԲՀԿ-ը ներկայացրեց առաջարկ, որ այդ նպաստը տրվի նաև չաշխատող մայրերին: Այդ ժամանակ մեր նախաձեռնությունը որակվեց պոպուլիզմ՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագածի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՛՛Ես ուրախ եմ, որ այս կառավարության գնահատականները պոպուլիզմի վերաբերյալ փոփոխվել են, ես պաշտպանում եմ բոլոր այն կանանց, որ դուրս են […]

Ջոնն ու “Տակո-մակոյի” բարմենը. Ժամանակ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Լոս-Անջելեսում ծնված, երկքաղաքացի հանդիսացող Ջոն Սարգիս Շիրվանյանի եւ մյուսների գործի դատական քննությունը: Գործի մանրամասները ներկայացրել է “Ժամանակ” օրաթերթը: Ըստ դատական ակտի՝ 32-ամյա Ջոնը եւ 29-ամյա Արսեն Մուրադյանը 2012 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նպատակադրվել են Երեւանում կազմակերպել բանկային քարտերի կեղծման, այդ քարտերի իրացմամբ տարբեր […]

Որքան են դառնալու աշխատավարձերն ու նպաստները հուլիսի մեկից

Ազգային ժողովում շարունակվում են 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Սոցիալական և ֆինանսաբյուջետային հանձնաժողովների համատեղ նիստերում Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը եկող տարի բյուջեից հատկացվելու է 385 միլիարդ 580 միլիոն դրամ, դրանք ընթացիկ ծախսերն են, այլ ծախսեր նախատեսված չեն: 2014-ի համեմատ նախարարությանը հատկացվող գումարի չափը մոտ 23 միլիոնով ավելացել […]

Մովսեսյանը զրկվել է յուղոտ պատառից. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, կտրուկ լարվել են էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հարաբերությունները: Բանն այն է, որ “բաց երկնքի” քաղաքականություն հռչակելուց եւ վարչության կուրացիան նախարարությանը հանձնելուց հետո պետի լիազորությունների շրջանակը նեղացել է: Մովսեսյանն էլ տարբեր միջավայրերում բացեիբաց հայտարարում է, որ իրենցից խլում են յուղոտ ոլորտն ու տալիս էկոնոմիկայի նախարարությանը։ Լարվածությունն այնքան է […]

Բուռնաշը՝ Ծառուկյանին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է. “Ով ինչ ասումա, թող գնա ու հասնի դրան”, – այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իրենց առաջարկները չկատարելու դեպքում իշխանափոխություն կպարտադրեն: Աղաբաբյանի պնդմամբ` այն առաջարկները, որոնք ներկայացրել են ոչ իշխանականները, ժամանակավրեպ են. “Վաղաժամկետ առաջարկներ թող չանեն, որովհետեւ առանց իրենց միջամտության էլ, եթե իշխանությունը ցանկանա, դրանք կանի”: […]

Թեւոսիկի տանը աշխույժ եռուզեռ է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթի տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել Կայարանցի Թեւոսիկին (Թեւոս Սաֆարյան), քանի որ նրա կալանքի երկարաձգումն անցել է անգամ հենց ՔՀԿ պատասխանատուների նախանշած ժամկետը:  Թերթի փոխանցմամբ՝ Թեւոսիկի Ծաղկաձորի առանձնատանն աշխույժ եռուզեռ է, այստեղ պատրաստվում են շուքով դիմավորել Հայաստան ժամանած եւ ժամանող քրեական հեղինակություններին: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ