23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Թուրք ազգայնականների կողմից դավադրաբար սպանված պոլսահայ նշանավոր լրագրող, “Ակոսի” գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն այսօր կդառնար 60 տարեկան:      Նշենք, որ Դինքն այն անձանցից էր, ովքեր Թուրքիայում պայքարում են խտրականության, ռասիզմի և բռնության դեմ, իրենց իդեալների համար վտանգում են իրենց կյանքը, խոսում են խաղաղության լեզվով` այսպիսով ոգեշնչելով և խրախուսելով ուրիշներին: Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին […]

Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական մենամարտը/վիդեո/

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 98կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը եզրափակչում հանդիպեց գերմանացի Օլիվեր Հասլերի հետ: Գոտեմարտի հենց սկզբից Ալեքսանյանը առավելություն ուներ և ընդամենը մեկ րոպեում վճռեց մրցամարտի ելքը՝ դառնալով աշխարհի 2014թ. Չեմպիոն: Հիշեցնենք, որ Արթուրը նաև Եվրոպայի եռակի չեմպիոն է: Նա նման հաջողության էր հասել Թուրքմենստանի, Հունգարիայի եւ […]

Ավտովթար Թումանյան փողոցում. կան տուժածներ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում` “Ինեկո” բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի մոտակայքում “ԲՄՎ” մակնիշի 34 AA 055 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնվ. 1990 թ.) բախվել է […]

Իսլամիստները երրորդ գերուն են գլխատել /վիդեո/

Իսլամիստական հանրապետության գրոհայինները մահապատժի են ենթարկել երրորդ գերուն` 44-ամյա բրիտանացի Դեւիդ Հեյնսին: Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ մահապատժի տեսանյութը հայտնվել է համացանցում: 44-ամյա Դեւիդ Հեյնսը առեւանգվել էր Սիրիայում 2013-ին։ Ինչպես նախկինում գլխատված արտասահմանցիները, Հեյնսը նույնպես մահից առաջ խոսել է` իր մահվան համար մեղադրելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին։ Գլխատվելուց առաջ Հեյնսը դիմել է Մեծ […]

Այսօր մեռելոց է. աշխատանքային օր կլինի սեպտեմբերի 27-ը

Տաղավար տոների երկրորդ օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին. այսօր մեռելոց է:  Երեկ Հայ առաքելական եկեղեցին  նշում էր Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Հիշեցնենք, որ եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմները:  Նշենք նաև, որ այսօրվա փոխարեն աշխատանքային օր է լինելու սեպտեմբերի 27-ը: 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և շնորհավորել նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ:  Կառավարության ղեկավարը Դմիտրի Մեդվեդևին մաղթել է քաջ առողջություն և նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման և նրա քաղաքացիների բարեկեցության: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների սերտ  կապերն ու դարավոր բարեկամությունն ամուր հիմք են […]

Նախագահը Տավուշում ներկա է գտնվել նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահը Խաչվերաց տոնին ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ Բերդ քաղաքի նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման արարողությանը: Նորաօծ եկեղեցում առաջին անգամ մատուցվել է սուրբ Պատարագ:

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝   Սեպտեմբերի 14-18-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ին շրջանների զգալի մասում կնվազի 2-3 աստիճանով, արևելյան շրջաններում` 3-4 աստիճանով, այնույետև էապես չի փոխվի:   Երևանում“  Սեպտեմբերի 14-17-ին երեկոյան […]

Սեյրան Օհանյանը մասնակցել է Միասնության օրվան նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարվա սեպտեմբեր ամսին Սևանի «Ժայռ» հանգստյան գոտում կազմակերպվող Միասնության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Արդեն երկրորդ տարին է Միասնության տոնի շրջանակներում կազմակերպվում է «Ժայռ» համահայկական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցները:  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունեց միջոցառման […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման: Ձեր պրոֆեսիոնալիզմի և հետևողական ջանքերի շնորհիվ վերջին տարիներին Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժամանակակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ