06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրամանատարների վրա ձեռք բարձրացրածների արարքը չի տարբերվում թուրքերի արարքներից. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ “Սասուն” ջոկատի հիմնադիր հրամանատար Սասուն Միքայելյանը իրենց հետ զրույցում, խոսելով հրամանատարների ծեծի մասին, ասել է, որ նման արարքը վայել է նենգ թշնամուն:

“”Այսօր՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի նախաշեմին, մեր պետության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում ձեռք բարձրացնել նման կարգի հրամանատարների վրա, այն հրամանատարների, ովքեր մեր եղեռնազարդ պապերի չկրակած փամփուշտը ետ վերադարձրին մեր դարավոր ու նենգ թշնամուն` դրանով իսկ փրկելով մեր ազգին նոր եղեռնից, հայոց մայրերին ու կանանց՝ անպատվությունից, կաներ միայն թուրքը”,- ասել է “Սասուն” ջոկատի հրամանատարը։ Նա նաև վստահեցրել է, որ բոլոր ազատամարտիկները եղբայրներ են և անհրաժեշտության դեպքում այսօր էլ են պատրաստ պայքարելու թշնամու դեմ:

“Իմ կարծիքով հրամանատարների վրա ձեռք բարձրացրածների արարքը չի տարբերվում թուրքերի արարքներից, իսկ ինձ համար թուրքը մնում է թուրք. ես թուրքի դեմ զենքով եմ կռվել”,- ասել է Սասուն Միքայելյանը”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ