15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ի՞նչով ենք պակաս Վիեննայից /վիդեո/

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վսատհեցնում է, որ մենաշնորհներ մեր երկրում չկան, և դրանք չեն մի շարք մթերքների թանկ լինելու պատճառը: Այսօր ասուլիսում, երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու օրինակ՝ Վիեննայում բանանը կրեթե եռակի էժան է, քան Հայաստանում, նա ասաց, որ դրա համար շատ պատճառներ կան: Մանրամասները՝ տեսանյութում:

Օսիկյանի տարեվերջյան խորհրդակցությունը

Դեկտեմբերի 26-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ամփոփելով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները` քրեակատարողական վարչության պետն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում, անցանկալի եւ անօրինական երեւույթներից խուսափելու նպատակով հանձնարարեց ուժեղացնել ծառայությունը` շեշտադրելով հատկապես պահպանության եւ անվտանգության ապահովման աշխատանքներ:  

Ռուսաստանը թույլ կտա՞ /վիդեո/

՛՛Այն հարցերը, որոնք չեն վերաբերում Եվրասիական տնտեսական միության սահմանած ռեժիմներին, դրանք չեն քննարկվում ու համաձայնեցվում, այն հարցերը, որոնք պիտի համաձայնեցվեն, կոնկրետ նշված են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է առանց ՌԴ-ի կամ ԵՏՄ-ի համաձայնության ասոցացման պայմանագիր ստորագրել ԵՄ-ի հետ: ՛՛Պայմանագիրը պիտի չհակասի այն պրատավորություններին, որ մենք […]

Պաշտոնները բաշխվել են

Դեկտեմբերի 26-ին  գումարվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է 2015 թվականի հունվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների  տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ: Թվով 3 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի […]

Պատգամավորին աղբարկղն են նետել /վիդեո/

Խարկովում “Աջ սեկտոր” շարժման ակտիվիստները աղբարկղն են նետել տեղի պատգամավոր Վլադիմիր Սկորոբոգաչին: Ակտիվիստները պատգամավորին մեղադրել են Գերագույն ռադայի ընտրությունների ժամանակ նախընտրական կարգը խախտելու մեջ, հայտնում է ТАСС գործակալությունը:

“Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն” ֆիլմը ցուցադրվել է Վաշինգտոնում /վիդեո/

Սկսվել են օրեր առաջ ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները: Նախօրեին այն ցուցադրվել է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում՝ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչների մասնակցությամբ: Ֆիլմում ներկայացված է Հայրապետյանի կյանքը, անցած ուղին, Արցախյան հերոսամարտի ընթացքում մարտիկներին ոգեշնչելու նպատակով Գանձասարի վանքի վերականգնումը, ինչպես նաև պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցում նրա […]

Ուսումնասիրվել են Հայոց ցեղասպանության համար Թուրքիային պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հիմքերը

  Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ “Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը” թեմայով համաժողովը եւ “Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը” խորագրով իրավական ուղեցույցի շնորհանդեսը: Ծրագիրն իրականացրել է “Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն” ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել եւ ուղեցույցում ներկայացվել են Հայոց […]

Ղրիմում 600 հազար հոգի մնացել է առանց էլեկտրականության

Հզոր վթարի արդյունքում նախօրեին Ղրիմում 600 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, որոնցից 100 հազարը` Սեւաստոպոլում:  Այժմ աշխատանքներ են տարվում` վթարի արդյունքները վերացնելու ուղղությամբ: Հայտնի է, որ նման իրավիճակ մեծ մասամբ ստեղծվել է նաեւ այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրեց էլեկտրամատակարարումը Ղրիմին: Այժմ Ղրիմի բնակիչները վախենում են, որ Ամանորը կարող են խավարի մեջ դիմավորել:

Դատավորը ձերբակալվել է կաշառքի պատճառով

Դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում  կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու  մարզի  ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող  գործարարի վերաբերյալ  քաղաքացիական գործով, նրա  օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել եւ ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:   ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ […]

Կմեկնի

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայից ստացված հրավերի համաձայն` դեկտեմբերի 26-ին Մոսկվայում կայանալիք “Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը բազմաբեւեռ աշխարհի պայմաններում եւ ժամանակակից փուլում հավանական դաշնակիցները” խորագրով ՀԱՊԿ գիտափորձագիտական խորհրդի հերթական նիստին կմասնակցի ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ