18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տղաները համոզված են…

Ուղիղ մեկ տարի առաջ էր….երազանքն ու հայրենիքի կողքին լինելու ցանկությունը դարձավ միաձույլ մեկ նպատակ: Հայրենիքի կարոտով ապրող հինգ հայորդիները որոշեցին իրենց տարբերակով աջակցել հայրենանվեր գործին: Արդյունքում ծնունդ առավ “Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբը:

Դա մեկ տարի առաջ՝ հունվարի 12-ին էր: Այդ օրը նրանք 5 հոգեհարազատ ընկերներով էին՝ Խաչո Ալեքսանյանը, Սամ Նաջարյանը, Արմոնդ Ներսիսյանը , Լեո Հարությունյանը և Հարութ Բոգարյանը: Այսօր ակումբի անդամները հինգ տասնյակից ավելի են:

՛՛Ակումբի անդամ դառնալը հեշտ չէ: Գործում են բավականին լուրջ չափորոշիչներ: Ամենակարևորը բարոյականությունն ու առաքինությունն է: Նորեկին միշտ ժամանակ է տրվում՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Հարութ Բոգարյանը:

Հայ բայքերները հումանիստական առաքելություն են վերցրել իրենց ուսերին: Նրանք ամեն օր օգնում են՝մարդուն: Իսկ բոլոր նպատակներից գերագույնը, որ յուրաքանչյուր հայ փայփայում է իր սրտում՝ դա Ցեղասպանության միջազգային ճանաչումն է: Հենց այս գործում իրենց լուրջ ներդրումն են ուզում ունենալ օտար ափերում ապրող հայ բայքերները:

Տղաները արդեն օգնել են Հայաստանում սոցիալապես անապահով մարդկանց, հաշմանդամ ազատամարտիկներին: Նրանք ամեն օր հանգանակություն են հավաքում՝ Հայաստան գալուց օր առաջ հայ մարդուն ձեռք մեկնելու համար:

Այսօր տղաները տոնեցին ակումբի հիմնադրման 1 ամյակը: Հատուկ պատվիրված տորթ, մոմեր ու ժպտացող հայացքներ: Հայի զորեղ գենը իր պատմությունն է կերտում ժամանակի դեմքին:

Տղաները համոզված են՝ Արդարադատությունը չի ուշանա:

Մենք միանում ենք տոնին և շնորհավորում հայրենաբաղձ հայորդիների բոլոր ցանկություններին:

 Հիշեցնենք՝ Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ ակումբի անդամները Հայաստան կգան  մոտոցիկլետներով: Նրանց առաքելության մեխային կետը այն է, որ յուրաքանչյուր երկրով անցնելիս, իրենց պաստառներով և այլ միջոցներով նրանք կիրազեկեն ցեղասպանության մասին: Ինչպես հավաստեց “Հայկական մոտոցիկլետի ակումբի ” հիմնադիր անդամ Հարութ Բոգարյանը շնորհակալություն կհայտնեն այն ազգերին, ովքեր ճանաչել են ցեղասպանությունը և խնդրանք իրազեկող ակցիաներ կանեն այն եկրներում, ովքեր դեռ չեն ճանաչել: Ակցիաներ կանցկացվեն նաև թուրքական դեսպանատների առջև: Նախաձեռնության անդամները առայժմ չեն ցանկանում խոսել ճանապարհային քարտեզի ու երթուղու մասին: Սա ակցիան չխոչընդոտելու նպատակ է հետապնդում:

Նրանք ապրիլի 24-ին մոտոցիկլետներով կմտնեն Եղեռնի հուշահամալիր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ